Պոռնոգրաֆիական Vivid Entertainment խոշորագույն ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ պատրաստ է ոչ միայն մեկ, այլև նույնիսկ մի քանի միլիոն դոլար վճարել «Բևերլի Հիլզ» սերիալի աստղ Թորի Սփելինգին՝ տնային սեքս-տեսագրության համար:
Իր որոշման մասին ընկերության տնօրեն Սթիվ Հիրշը նամակով հայտնել է Սփելինգին, որից մի հատված հրապարակել են լրագրողները.
«Դա լուրջ առաջարկ է, որը կարող է օգնել ձեզ ձեր ոչ հասարակ ֆինանսական վիճակում: Ի դեպ, նախապես ես կցանկանայի մի հատված տեսնել այդ տեսագրությունից, որպեսզի վստահ լինեմ, որ այն կեղծ չէ»,- TMZ-ը մեջբերում է պոռնոմագնատի նամակից: