Կալիֆորնիայի բնակչուհին ծննդաբերել է հենց մթերային խանութում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում պատմել է առևտրիկ կենտրոնի տիրուհին։
Խանութի տիրուհի Իսամար Սեպուլվեդան գրել է, որ ստիպված է եղել անձամբ ընդունել ծնունդը։ Նրանք բոլորը տեղի ունեցածը համարում են սուրբծննդյան հրաշք։
«Մեր գանձապահը զանգարել է 911, մսագործը պահել է երեխային, խոհարարը մկրատ է փնտրել, իսկ ես կտրել եմ պորտալարը»,-հստակեցրել է Սեպուլվեդան։
Խանութի աշխատակիցները շատ են խուճապահար եղել, երբ տեսել են, որ տղայի մաշկը մանուշակագույն է։ Փրկարար ծառայությունում բացատրել են, որ տղան սառել է, և նրան պետք է տաքացնել։
Խանութի տիրուհու աշխատանքը տաք ծածկոցով փոքրիկին փաթաթելով չի ավարտվել։ Նա իր ֆեյսբուքյան էջում երեխայի համար իրերի հավաքման արշավ է գործարկել, քանի որ ծնողներն ի վիճակի չեն ապահովելու փոքրիկին անհրաժեշտ ամեն ինչով։
https://www.facebook.com/Noticias21/videos/1767230756655151/







































