ԱՄՆ բանակը և Ներքին անվտանգության դեպարտամենտը համակարգչային սիմուլյատոր են ստեղծել, որն ուսուցիչներին սովորեցնում է՝ ինչպես ավելի լավ արձագանքել իրավիճակում, երբ դպրոցում հրաձգություն է տեղի ունենում: Այս մասին հայտնում է glavnoe.ua-ն:
5,6 մլն դոլար արժողությամբ ծրագիրը կոչվում է «Ընդլայնված դինամիկ աշխարհասոցիալական միջավայր» կամ EDG:
Ծրագիրն այսուհետ հասանելի կլինի ուսուցիչների և դպրոցականների համար ամբողջ երկրում:
Նախագծի ղեկավար Բոբ Ուոքերի խոսքով՝ ծրագիրը նախատեսված է առաջին հերթին ուսուցչին դնելու համար պայմանների մեջ, որոնք նման կլինեն նրանց, երբ դպրոցում ակտիվ հրաձիգ է հայտնվում:
Ծրագրում հրաձիգի գործողությունների նմանակումը մշակված է դպրոցներում հրաձգություններից փրկվածներից և նրանց ծնողներից ստացված տվյալների հիման վրա:
Արդյոք ծրագրի օգտագործումը պարտադիր կլինի ուսուցիչների համար՝ հայտնի չէ:









































