ԱՄՆ-ը աշխատում է իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին բազմակողմ համաձայնագրի թերությունների վերացման վրա։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր հոդվածում, որը դեկտեմբերի 27-ին հրապարակվել է The New York Times-ում։
Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է «վերականգնել դաշինքները» Մերձավոր Արևելքում իր գործընկերների հետ, և ելնելով դրանից՝ պատրաստվում է շտկել խնդրահարույց իրանական գործարքը։
«Մենք կշարունակենք աշխատել մեր դաշնակիցների և Կոնգրեսի հետ միջուկային գործարքի բազմաթիվ թերությունների վերացմանն ուղղված լուծումների որոնման վրա՝ միաժամանակ ներդնելով Իրանին պատժելու միացյալ ջանքեր՝ կապված բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի և տարածաշրջանում նրա ապակայունացնող գործողությունների հետ»,-գրել է Թիլերսոնը։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի հուլիսի 14-ին։







































