Հունաստանի հյուրանոցները հունվարի 1-ից զբոսաշրջային հարկ կսահմանեն։ Ինչպես նշում է Տուրօպերատորների ասոցացիան, ընդհանուր առմամբ հանգստի արժեքը կարող է մեծանալ մոտ 40 եվրոյով։

Զբոսաշրջային հարկի չափը կախված կլինի հաստատության դասից։ 5-աստղանի հյուրանոցում մեկ գիշերվա համար վճարը կկազմի 4 եվրո, իսկ 4-աստղանի հյուրանոցում՝ 3 եվրո, 3-աստղանի հյուրանոցում՝ 1,50 եվրո։

Զբոսաշրջային հարկը պետք է վճարել հյուրանոց ժամանելիս, այն ներառված չէ տուրերի արժեքի մեջ։







































