52-ամյա հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը պատմել է Daily Star-ին, որ ուշադիր կին հեռուստադիտողը փրկել է իր կյանքը լուրջ հիվանդությունից։
Ջիլիան Նաթալը, ով հանդիսանում է մելանոմայի մասնագետ, Մորգանին է ուղարկել նամակ՝ կոչ անելով ստուգել կրծքի վրայի կասկածելի բիծը, որը նկատել է հաղորդումը դիտելիս։

Հաղորդավարը որոշել է ականջալուր լինել հեռուստադիտողի անսպասելի խորհրդին և ուղևորվել է մաշկաբանի մոտ։ Բժիշկը նրան ասել է, որ նա եկել է ճիշտ ժամանակին, քանի որ բիծն ապագայում կվերածվեր մելանոմայի։ Բժիշկները հեռացրել են վտանգավոր գոյացությունը, այժմ Մորգանի կյանքին վտանգ չի սպառնում։











































