ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը որոշել է կտրել Սպիտակ տան դիմաց աճող հնագույն ծառը: 200-ամյա մագնոլիան նուրբ վարդագույն ծաղկով է ծաղկում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ծառը հայտնի է որպես Ջեքսոնի մագնոլիա՝ այն տնկվել է ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի հրահանգով 1828 թ.:

Արդեն այս շաբաթ ծառը կտրել Մելանյա Թրամփին խորհուրդ են տվել մասնագետները: Ծառը վերջին տարիներին կանգուն է մնացել հատուկ կառուցվածքի շնորհիվ և կարող էր ցանկացած պահի փլվել, զգուշացրել են նրանք: Հին մագնոլիայի տեղում կտնկեն դրա ծիլերից մեկը:











































