Երևանի ավագանին 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստում հաստատեց 2018 թվականի բյուջեն: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ասաց, որ 2018 թվականին եկամուտների գծով կանխատեսվում է 80 միլիարդ 189 միլիոն 969 հազար դրամ, ծախսերի գծով ` 80 միլիարդ 237 միլիոն 969 հազար դրամ, դիֆիցիտը` 48 միլիոն դրամ: «2018 թվականը համարվում է Երևան քաղաքի զարգացման ծրագրի մեկնարկի տարի և բյուջեի նախագծով նախատեսված ծրագրերն իրենց ուղղվածությամբ նպատակ ունեն հիմքեր ստեղծել այդ ծրագրի ամբողջական իրականացման համար»,-ասաց նա:
Վահե Նիկոյանի խոսքով`եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 21միլիարդ 903 միլիոն 379 հազար դրամ: «Հաշվի առնելով, որ 2800 ամյակը Երևան քաղաքի համար հոբելյանական է, բյուջեի ծախսային մասը ծրագրվել է նաև այդ տրամաբանությամբ»,-նշեց քաղաքապետի տեղակալը:
Վահե Նիկոյանն ասաց, որ բյուջեում 48 միլիոն դրամի չափով պակասուրդը կֆինանսավորվի տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին:
Երևանի ավագանին ձայների 16 դեմ, 47կողմ և 0 ձեռնպահ համամասնությամբ հաստատեց հաջորդ տարվա բյուջեն:








































