Բոլոր վերջույթների անդամահատումից հետո 14-ամյա Իզաբելլա Ուոլը Youtube-ում դարձել է բյութի-բլոգեր, իսկ այժմ նրան առաջարկել են փորձել իրեն էքստրեմալ սպորտաձևում։

Իզաբելլան հանդիսանում է ոգևորության իրական աղբյուր։ 7 տարեկանում նրա մոտ բժիշկներն ախտորոշել էին բակտերիալ մենինգիտ, և շտապօգնության մեքենայում նրան հազիվ են փրկել սրտի կաթվածից։

Նրան հաջողվել էր փրկել, սակայն արդյունքում աղջկա ոտքերն ու ձեռքերն անդամահատվել են։ Նա իր մեջ ուժ է գտել ապրելու և իրեն ոչնչից չզրկելու համար։

Աղջիկը դարձել է բատուտի վրա ցատկի չեմպիոն, և որպես հոբբի իր ալիքն է վարում Youtube-ում, որտեղ դիմահարդարման դասեր է տալիս։

Բատուտի վրա ցատկի մրցումների կազմակերպիչներին տպավորել է աղջկա համառությունը, և նրանք որոշել են դիմել ավտոարշավորդների Brit թիմին, որպեսզի նրանք սահմանափակ հնարավորություններով աղջկան ներառեն իրենց կազմի մեջ։ Նրանք աղջկան ոչ միայն վարել կսովորեցնեն, այլև կդարձնեն ավտոարշավորդ։









































