2011 թ. օնլայն գովազդի համար ԱՄՆ-ում կծախսվի մոտ 31 միլիարդ դոլար, ինչը 20%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այսպիսի կանխատեսում է արել հայտնի eMarketer գործակալությունը:
Մասնագետների կարծիքով՝ 2015 թ. այդ թիվը կկազմի մոտ 50 մլրդ դոլար: Մայիսի սկզբին BIA/Kelsey ընկերությունը ներկայացրել էր իր կանխատեսումը, համաձայն որի, միայն սոցիալական ցանցերում 2015 թ. արդեն կծախսվի 8.3 մլրդ դոլար:
eMarketer գնահատականներով՝ այս տարի ամենից արագ կաճի տեսագովազդը, որը կարձանագրի 52.1%-ի աճ: