Շվեյցարիան կարող է ԵՄ-ի հետ հետագա երկկողմ հարաբերությունների հարցը դնել ազգային հանրաքվեի, հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լյոյթհարդը։
Նա հստակեցրել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգանում են, և այդ իսկ պատճառով դրանք պետք է հստակեցվեն։ «Մենք պետք է իմանանք, թե որ ուղղությամբ գնանք։ Քվեարկությունն օգտակար կլիներ»,-ասել է նախագահը SonntagsBlick-ի հետ հարցազրույցում։
Շվեյցարիան չի հանդիսանում ԵՄ անդամ, սակայն 2004 թվականից մտնում է Շենգենյան համաձայնագրի մեջ։ Միացյալ Եվրոպայի հետ իր հարաբերությունները կառուցում է այսպես կոչված ոլորտային պայմանագրերի հիման վրա, որոնք վերաբերվում են փոխհարաբերությունների առանձին ասպեկտներին։











































