Saturday, 20 06 2026
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը

88-ի շարժում-30. Սերոբիչը նեղացավ, Սուրեն Հարությունյանին չընդունեցին, Մովսիսյանը պարտվեց

ԽՍՀՄ մի շարք հանրապետություններում` կայսրության քայքայմանը զուգահեռ, տեղական կուսակցական էլիտաները տրանսֆորմացվեցին ազգային էլիտաների` դառնալով միութենական հանրապետությունների անկախության շահառուներ: Հայաստանում կուսնոմենկլատուրայի նման տրանսֆորմացիա գործնականում հնարավոր չէր կամ, եթե նույնիսկ տեսական նման հեռանկար կար, այն չեղարկվեց 1988-ի մայիսին, երբ Կարեն Դեմիրճյանը լքեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը:

Կոմունիստական նոմենկլատուրան ընդունակ չէր կառավարել հարյուրավոր հազարավոր մարդկանց վարքագիծը, երբ նրանք հաղթահարել էին սովետական բարդույթը և Ազատության հրապարակում կայանում էին` որպես քաղաքացիներ, ովքեր վերագտել են իրենց ազատությունն ու արժանապատվությունը: Իհարկե, Կարեն Դեմիրճյանը պոպուլյար ղեկավար էր, սակայն նա` մի կողմից, անհաղթահարելի հակասություններ ուներ Միխայիլ Գորբաչովի հետ, մյուս կողմից` չկարողացավ հաղթահարել կուսակցական առաջնորդի բարդույթը և կանգնել համաժողովրդական շարժման կողքին:

Դեռևս 1986թ-ից ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ էր նշանակվել 1978-ից ԽՄԿԿ կենտկոմի ապարատում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սուրեն Հարությունյանը: Կուսակցական էլիտայում տարածված վարկածի համաձայն` նա Մոսկվայից գործուղվել էր` Սերոբիչին փոխարինելու համար:

Այդպես էլ եղավ. Սուրեն Հարությունյանը 1988-ի մայիսին դարձավ Կենտկոմի առաջին քարտուղար: Նա ի սկզբանե չընդունվեց ժողովրդի կողմից: Հասարակությունը սիրում էր Դեմիրճյանի արժանապատիվ կերպարը, իսկ Սուրեն Հարությունյանն ուներ Մոսկվայի «փոխանորդի» իմիջ: Հետո` Հայաստանում արդեն հաստատվել էր երկիշխանություն, և ժողովուրդը կառավարվում էր ոչ թե Մոսկվայի ու նրա տեղական դրածոների, այլ` «Ղարաբաղ» կոմիտեի կողմից:

1990թ-ի ապրիլին` Գերագույն խորհրդի ընտրություններից մեկ ամիս առաջ, Սուրեն Հարությունյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին` դիվանագիտական ծառայության անցնելու պատրվակով:

Գորբաչովի շրջապատը, մեծ իմաստով, կորցրել էր ադեկվատությունը, սակայն ոչ այն աստիճանի, որ չգիտակցեր Հայաստանում իշխանությունը կորցնելու անխուսափելիությունը: 1990-ի ապրիլին ՀՀԿ առաջին քարտուղար դարձավ Վլադիմիր Մովսիսյանը: Վերջինս գորշ բյուրոկրատ էր, պոտենցիալ պարտվող: Այդպես էլ եղավ` Հայաստանում ՀԿԿ-ն իշխանությունը կորցրեց նրա «գենսեկության» շրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում