Sunday, 21 06 2026
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել

Ավելանում են մշտական գնացողները, կապիտալը փախչում է երկրից

Հայրենադարձության ծրագիր մշակվում է, այդ ծրագիրը կա, որն այս տարի երևի չհասցրեցին ներկայացնել, հաջորդ տարի անպայման կներկայացնեն։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։

«Որքան ես տեղյակ եմ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագետներն են ծրագիրը կազմել՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ։ Խնդիրն այն է, որ ժողովրդագրական վիճակի բարելավման համար այս տարի ոչ մի միջոց նախատեսված չէ բյուջեում։ Պետք է պարզել, թե կառավարության ծրագիրն ինչպես է ազդում արտագաղթի տեմպերի վրա։ Բնականաբար, եթե արտագաղթը նվազում է, մարդիկ մնում են երկրում, նշանակում է՝ կառավարությունը լավ է աշխատում։ Այո, մենք ունենք տնտեսական աճ, սակայն, չգիտես ինչու, դա այնքան էլ չի ազդել մշտական մեկնողների վրա»,- ասաց ժողովրդագրագետը։

Նրա խոսքերով՝ այս տարի ընդհանուր արտագաղթը, միգրացիոն սալդոն նվազել է 2016-ի համեմատ, բայց, ցավոք սրտի, մեծանում է մշտական գնացողների թիվը. «Նրանց մեծ մասը գնում է Ռուսաստան։ Վերջերս ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրվեց, և նշվում է, որ եթե մենք իրականացնենք այն բոլոր բարեփոխումները, որ պարտավորվել ենք, միայն դրանից հետո կարող է խոսվել վիզային ռեժիմը հանելու մասին՝ 2020 թվականից հետո։ Ես չեմ կարծում, որ դա մեծ սպառնալիք կլինի արտագաղթի տեմպերի առումով, իրական սպառնալիքը դեպի Ռուսաստան արտագաղթն է։ Ես չեմ կարծում, որ այդպիսի մեծ ալիք կլինի դեպի ԵՄ երկրներ»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում