Պաղեստինյան վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Newsru.co.il-ը։
Կողմերը քննարկել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը։ Ֆրանսիան եղել է բանաձևին աջակցություն հայտնած երկրերի թվում։

Մակրոնի հետ հանդիպմանն Աբասը հայտարարել է. «Մենք չենք համաձայնի ամերիկյան ոչ մի նախաձեռնության՝ կապված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հետ»։ ՖԱԹՀ-ի նախագահի կարծիքով՝ ԱՄՆ-ը կորցրել է Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցություններում միջնորդի դերով հանդես գալու իրավունքը։
Մակրոնն իր հերթին ընդգծել է, որ Ֆրանսիան կճանաչի պաղեստինյան պետությունը, սակայն «ճիշտ ժամանակին և ոչ ճնշման ներքո»։









































