Հոլիվուդում շշուկներ են պտտվում, որ դերասանուհի Քեմերոն Դիասը ծրագրում է երեխա որդեգրել։ Հենց նրան է պատկանում հայտնի մեջբերումը. «Ես հիանալի կյանք ունեմ միայն այն պատճառով, որ երեխաներ չունեմ։ Կանայք վախենում են խոսել ծննդաբերելու ցանկության բացակայության մասին, քանի որ վախենում են դատապարտումից։ Ես ոչնչից չեմ վախենում»։

Արդեն 2 տարի է՝ Քեմերոնը երջանիկ վայելում է խաղաղ ամուսնությունը Good Charlotte խմբի երաժիշտ Բենջի Մեդենի հետ։ Մինչ վերջերս դերասանուհին դեռևս շարունակում էր պնդել, որ իրեն չի գրավում մոր դերը, սակայն անսպասելիորեն նա զգացել է, որ ժամանակը եկել է։

Աստղային զույգի ընկերները պատմում են, որ հղիանալու մի քանի անհաջող փորձերից հետո ամուսինները սկսել են մտածել որդեգրման մասին։ Նրանք մտադիր են ամերիկացի տղա որդեգրել։









































