Saturday, 27 04 2024
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ

Սերժ Սարգսյանը բացել է ուշագրավ խաղաքարտ

Ազգային անվտանգության ծառայողի օրվա կապակցությամբ այցելելով ԱԱԾ, Սերժ Սարգսյանն իր շնորհավորական ելույթում բավականին ծավալուն անդրադարձ է կատարել ահաբեկչության դեմ պայքարին: Հետաքրքիրը, սակայն, գուցե ոչ այնքան ծավալուն անդրադարձն է, որքան, կարծես թե, աննախադեպ բաց անդրադարձը, որում Սերժ Սարգսյանը կոչ է անում բազմապատկել զգոնությունը Հայաստանը հնարավոր ահաբեկչական գործողություններից զերծ պահելու համար: Սերժ Սարգսյանը բավականին բաց, աննախադեպ բաց տեքստով խոսում է հնարավոր ահաբեկչության ռիսկերի աճի և այն կանխարգելելու համար քայլերի աշխուժացման մասին:

Անկասկած, ժամանակակից աշխարհում որևէ արտառոց բան չկա, երբ պետության ղեկավարը, այն էլ մի պետության, որը գտնվում է չափազանց բարդ տարածաշրջանում և առնչվում կարևոր միջազգային խնդիրների, խոսում է ահաբեկչության ռիսկերի և դրանց հակազդելու կարողունակության մասին: Սերժ Սարգսյանն ինքն էլ ամենևին առաջին անգամ չէ, որ խոսում է այդ թեմայով: Սակայն աննախադեպ հստակ են շեշտադրումները, բնորոշումները, ռիսկային աղբյուրների մատնանշումը: Հենց այդ հանգամանքը ստիպում է առավել ուշադրություն դարձնել Սարգսյանի ելույթի վրա, նկատի ունենալով նաև, որ ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը թարմացնելու և արդիականացնելու անհրաժեշտության հարցը Սարգսյանը ներառել էր օրեր առաջ Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Այդ նիստն էլ տեղի ունեցավ մեկ օր անց մի հայտարարությունից, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին տարածել էր ԱԱԾ-ն: Խոսքը ԱՄՆ հայազգի քաղաքացի Ռ.Ք-ի ահաբեկչական մտադրությունների բացահայտման և նրա թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում գտնվող հայազգի հանցակիցներին փնտրելու վերաբերյալ ԱԱԾ հայտարարության մասին է: Այդ տեղեկությանը Սերժ Սարգսյանը հատուկ չի անդրադարձել, բայց մեկ օր անց հրավիրվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, իսկ դրանից հետո էլ տեղի է ունենում միջոցառումը ԱԱԾ աշխատողի օրվա առիթով, ու այդ առիթով Սերժ Սարգսյանի բավականին բաց ելույթը ահաբեկչության ռիսկերի մասին: Հազիվ թե դա լիներ զուտ արձագանք Ռ.Ք-ի, այսպես ասած, բացահայտման:

Ըստ ամենայնի, խնդիրն այստեղ բավականին լայն է և գուցե ԱԱԾ հայտարարությունը բացահայտման մասին, այսպես ասած մեկնակետն է ավելի լայն գործընթացի, որ նախաձեռնում է իշխանությունը: Որքանո՞վ է այդ գործընթացում էական Հայաստանում իրական ահաբեկչության ռիսկի հավանականության աճի վերաբերյալ որևէ տեղեկատվություն, և որքանով է խնդիրը իշխանության կամ Սերժ Սարգսյանի քաղտեխնոլոգիայի մաս, որով նա կարող է լուծել իր քաղաքական պլաններին առնչվող հարցեր թե՛ Հայաստանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս՝ ուժային այն կենտրոնների հետ, որոնց կարծիքը կամ հավանությունը Սերժ Սարգսյանի համար, անկասկած, շատ կարևոր է քաղաքական պլանների իրականացման մասին վերջնական որոշումների հարցում: Սպասո՞ւմ է իշխանությունն իրական նոր ռիսկեր, կամ եղած ռիսկերի առավել առարկայացում և աճ, թե՞ պարզապես փորձում խաղալ այդ հանգամանքի վրա:

Ի վերջո, այդ առումով թե՛ Հայաստանի իշխանության, և թե՛ իհարկե որևէ իշխանության մասով բացարձակապես զարմանալի չէ անվտանգության խնդիրների խաղարկումը հանրային տրամադրություններն ու քաղաքական օպոնենտներին կառավարելու հարցում: Մյուս կողմից, իհարկե, հնարավոր չէ ասել, որ Հայաստանի համար, այն էլ միջազգային ահաբեկչության գերխնդրի պարագայում, անվտանգության խնդիրները և ռիսկերը մտացածին են: Չափազանց դժվար է շոշափել, թե որտեղ է այդ ռիսկի իրական սահմանը և որտեղ է արդեն խաղարկվող, չափազանցվող, այսպես ասած՝ քաղտեխնոլոգիական սահմանը: Միևնույն ժամանակ, իրական վտանգների մասով հարց է նաև, թե իշխանությունը որտեղ է տեսնում դրանց աղբյուրը՝ Հայաստանի ներսում, հանրային շերտերում և բջիջներում, այսպես ասած՝ ներքին սոցիալ-հոգեբանական դժգոհություններով պայմանավորված, թե՞ արտաքին ասպարեզում:

Միևնույն ժամանակ հարց է իհարկե, թե արդյո՞ք կա ռիսկ, որ արտաքին շարժառիթները կարող են փորձ անել զուտ գործիքի մասով օգտագործել ներքին սոցիալ-հոգեբանական դժգոհությունը: Դրան զուգահեռ կա ևս մեկ հարց՝ արտաքին ասպարեզում ռիսկերի աղբյուր իշխանությունը դիտարկում է այսպես ասած ոչ հայկական շրջանակներում առկա ռիսկեր, թե՞ Սփյուռքի շերտերում առկա վտանգներ: Սրանք հարցեր են, որոնք սակայն թերևս հռետորական են, քանի որ դրանց կոնկրետ պատասխանները, անկասկած, չեն լինի հանրային մատուցման ենթակա: Բոլոր դեպքերում արձանագրման ենթակա է այն, որ իշխանությունը բաց մակարդակով օրակարգում դնում է ահաբեկչության աճող ռիսկի և դրա կանխարգելման հարցը:

Այստեղ, անշուշտ, հանրությունից պահանջվում է աչալրջություն, բայց ոչ միայն զուտ մանիպուլյացիայի չենթարկվելու համար: Իհարկե կա մանիպուլյացիայի ռիսկ, անկախ իշխանության լեգիտիմությունից: Սակայն խնդիրը տվյալ դեպքում ունի ակնհայտորեն երկու կողմ, և մի դեպքում հասարակության աչալրջությունը պետք է մանիպուլյացիա թույլ չտալու համար, իսկ մյուս դեպքում՝ այդ աչալրջությունը պետք է իրական վտանգների դեպքում, անկասկած, կամա թե ակամա, դրանց գեներացմանը չնպաստելու, միաժամանակ չեզոքացման հարցում անհրաժեշտության դեպքում օժանդակելու և այդպիսով պետական անվտանգության ապահովմանը քաղաքացու լուման ունենալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում