Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է պաշտոնապես հոգեկան շեղում ճանաչել տեսախաղերով չափազանց տարվածությունը։ Այդ հիվանդությունը կներառվի Հիվանդությունների միջազգային դասակարգչի մեջ, որի նոր տարբերակը կհայտնվի 2018 թվականին։

Նոր հիվանդության անվանումը դեռևս որոշված չէ։ Գիտնականները ձևակերպել են դրա ախտանշանները, որոնք պետք է օգնեն ախտորոշում սահմանելու գործում։

New Scientist-ի փոխանցմամբ՝ հիվանդության հիմնական նշանը ժամանակի ընթացքում տեսախաղերի հանդեպ հետաքրքության գերազանցումն է կենսական այլ հետաքրքրություններին։












































