«Կառավարությունում և ԱԺ-ում գտնվող հանրապետականների միջև ճաքեր չկան։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Մելիքյանը՝ հավելով, որ կառավարությունը ձևավորվել է կոալիցիոն մեծամասնության կողմից։ Ըստ նրա՝ Դատական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ հնչեցված տարբեր մտքերը ընդամենը կարծիքներ էին, կա ճշմարտություն, որ օրենքի նախագիծը սահմանադրական էր։
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հանրապետականները պատրաստվում են միասնական խնդրանք ձևակերպել, որպեսզի Սերժ Սարգսյանը 2018-ին արդեն վարչապետի պաշտոնում մնա երկրի ղեկին, Գագիկ Մելիքյանն ասաց․
«Ես համոզված եմ, որ պարոն ՀՀ նախագահը, ՀՀԿ նախագահը միշտ եղել է քաղաքական գործընթացների բուրգի գագաթնակետին, և նա այդպես էլ կշարունակի, իսկ ինչ մնում է քննարկումներին՝ դեռևս չեն իրականացվել, երբ կիրականացվեն, որոշումների մասին տեղյակ կլինեք»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։