Saturday, 27 04 2024
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ

Պետության վախճանը

Եթե հիմք ընդունենք Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանի «Կովկասյան բարոմետր 2017» զեկույցը, ապա Հայաստանում պետական և հասարակական ինստիտուտներից հանրության վստահությունը վայելում են միայն բանակն ու եկեղեցին` համապատասխանաբար 78 և 74%:

Բանակի պարագան, թերևս, պետք է դիտարկել իշխանության մյուս ինստիտուտների համատեքստից դուրս և դա են վկայում նաև այս հարցման ցուցանիշները: Մեր հասարակության գիտակցության մեջ բանակն ասոցացվում է հաղթանակի հետ, ըստ էության` պետական միակ կառույցն է, որը նույնիսկ հասարակ մարդկանց ընկալման մակարդակում ֆունկցիոնալ առումով կայացել, հաջողել է: Մյուս կողմից` բանակը Հայաստանի ինքնիշխանության վերջին ամրոցն է` հատկապես հայ-ռուսական ձևախեղված հարաբերությունների համատեքստում, նաև այն բացառիկ ռեսուրսը, որի միջոցով հնարավոր է հասնել Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգության դիվերսիֆիկացմանը:

Հանրային գիտակցության մեջ բանակը շարունակում է ասոցացվել զինվորի, նրա ընտանիքի, ժողովրդի հետ: Այս համատեքստում խիստ էական են դառնում բարեփոխումները, որոնք թույլ կտան բանակում հնարավորինս նվազեցնել հայաստանյան համակարգի քրեաօլիգարխիկ սեգմենտի ազդեցությունը:

Իրավիճակն արմատապես փոխվում է, երբ հարցումն անդրադառնում է պետական մյուս ինստիտուտների վստահության ռեսուրսին:
Իշխանության նկատմամբ առկա է տոտալ անվստահություն. չկա իշխանության որևէ ճյուղ, որի հետ հասարակությունը հույսեր է կապում: Հարցվածների ճնշող մեծամասնությունը չի վստահում նախագահին, կառավարությանը, Ազգային ժողովին, ընդ որում` վերջինի վստահության ռեսուրսն ամենացածրն է` 12%, ինչը կասկածի տակ է դնում իշխանության ներկայացուցիչների պնդումները խորհրդարանական վերջին ընտրությունների լեգիտիմության մասին: Պատահական չէ, որ հարցված հայաստանցիների 41%-ի կարծիքով՝ 2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները «բոլորովին արդար» չեն եղել։ Սա նշանակում է, որ իշխանության և հասարակության ապրիլի 2-ի, այսպես կոչված, կոնսենսուսը շատ փխրուն է և կարող է ի չիք դառնալ, եթե երկրում ձևավորվի իրական այլընտրանք:

Ողբերգությունը հենց այն է, որ հասարակությունը չի տեսնում այդ այլընտրանքը, չի պատկերացնում երկրի վաղվա օրը, որովհետև հարցման արդյունքները բացահայտում են, որ կուսակցություններին ժողովուրդը վստահում է ավելի քիչ, քան նույնիսկ պետական մարմիններին: Երբ քաղաքական ուժերին հավատում է հասարակության ընդամենը 9%-ը, ըստ էության` բացահայտվում է այն պատճառը, թե ինչու ապրիլի 2-ի ընտրություններում հիմնական դերակատար, գործոն դարձավ տաս հազար դրամը:

Հայաստանը կորցրել է իր ամենակարևոր ռեսուրսը` հասարակության սուբյեկտությունը, հասարակության և իշխանությունների դիսկուրսի տարածությունը, ինչի հետևանքով ժողովուրդն իրեն օտարված է համարում պետական կառավարումից, պետությունից: Պատահական չէ, որ հարցված հայաստանցիների 21 %-ը կարծում է, որ երկիրը հիմնականում զարգանում է սխալ ուղղությամբ։

Հայաստանը երկիր է, որի հասարակությունը չի տեսնում քաղաքական հեռանկար: Նման իրավիճակում հայտնված երկրներում մեծանում են, մի կողմից, իշխանության ավտորիտարիզմի և միլիտարիզացիայի, մյուս կողմից` զինված ապստամբության, ահաբեկչության ռիսկերը:

Այս տխուր համատեքսի դրսևորումն է, որ հասարակությունը ենթագիտակցորեն հույսեր է կապում «Սասնա ծռեր» խմբավորման հետ, որի անցած տարվա գործողություններն արդարացնում է հարցվածների 36 %-ը, որը գերազանցում է իշխանության որևէ ինստիտուտի, կուսակցության վարկանիշ: Երկրում առկա անորակ կառավարումը, կոռուպցիան, թալանը, աղքատությունը մարդկանց հակել են այն վտանգավոր մտքին, որ այդ հոռի երևույթների խորհրդանիշ իշխանությունից անհրաժեշտ է ազատվել ցանկացած գնով: Կասկած չկա, որ եթե երկրում կառավարման որակի շեշտակի բարելավում տեղի չունենա, ապա Հայաստանում ահաբեկչության դրսևորումներն այնքան տարածված ու խոր կլինեն, որ գործնականում անհնար կլինի դրանց կանխումը: Հարկ է հստակ արձանագրել, որ «Սասնա ծռեր»-ի նկատմամբ հանրային բարյացակամության հիմքում ոչ թե նրանց վարքագծի հանրային աջակցությունն է, այլ իշխանության հանդեպ տոտալ անվստահությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում