Շախմատի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի անդամ Աննա Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել օլիմպիադայում:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում ավարտված Օլիմպիադայում, Հայաստանի պատանեկան հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:
Աննա Սարգսյանը, 4 հնարավորից վաստակելով 4 միավոր, ցույց է տվել լավագույն արդյունքը պահեստային խաղատախտակի:
Շանթ Սարգսյանը երկրորդ խաղատախտակի վրա արժանացել է արծաթե մեդալի՝ 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր:







































