Saturday, 27 04 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել

Չեմ խորշում ասել` եթե ժամանակը գա, ես կխնդրեմ Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելու հարցում ոչ մի սցենար չկա։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը։ Նրա խոսքերով՝ 2018 թվականի ապրիլին իրենք կանդրադառնան, թե ով կլինի վարչապետի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնածուն և այդ քննարկումների շրջանում նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը որոշիչ կլինի։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մեր շրջակա միջավայրը, մեր մարտահրավերները, խորքային գիտելիքները, թերևս Սերժ Սարգսյանը մեր երկրի ամենափորձառու պետական գործիչն է, որի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար մենք կքննարկենք, եթե նախագահը հարմար գտնի։ Բայց սցենար, որպես այդպիսին, գոյություն չունի։ Մարդիկ իրենց կարծիքն են հայտնում»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ բոլոր հանրապետականները մեկ մարդու նման նույն կարծիքն են հայտնում, սա տպավորություն չի՞ ստեղծում, որ սցենար է գործում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Այստեղ որևիցե տարօրինակ դրվագ չեմ կարող գտնել և չեմ էլ փնտրում, որովհետև նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի բազմամյա ղեկավարն է և նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն լրջագույն հաջողություններ է գրանցել։ Տարօրինակ ոչ մի բան չկա, որ կուսակցականները ցանկություն են հայտնում տեսնել իրենց առաջնորդի աշխատանքի շարունակությունը որպես երկրի ղեկավար»։

Հարցին, թե տարօրինակ չէ՞, որ ՀՀԿ-ն այդքան մեծ կուսակցություն է, բազմաթիվ անդամներ ունի, սակայն Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում, սա քաղաքական ճգնաժամի մասին չի՞ խոսում, Միհրան Հակոբյանը պատասխանեց.

«Ոչ, չի խոսում, այլընտրանքներ միշտ կան, անփոխարինելի մարդիկ չկան, բայց դա քննարկման ու վիճելու թեմա էլ չէ, որովհետև պարզ է, որ Սերժ Սարգսյանը երկրի կառավարման գործում ամենամեծ փորձն ու գիտելիքներն ունի։ Հետևաբար, կուսակցականներն իրենց կարծիքն են հայտնում, որ նա ամենափորձառու, ամենաիմաստուն գործիչն է մեր կուսակցությունում և հանրապետությունում, ուստի ճաշակի ու նախընտրությունների մասին խոսելու, քննադատելու կամ այլ տեսանկյունից խնդիրները դիտարկելու պատճառ ես չեմ տեսնում»։

Հիշեցմանը, որ 2015-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնելու վարչապետի պաշտոնին, և եթե հիմա վարչապետ դառնա, կստացվի, որ հրաժարվում է իր խոսքից, Միհրան Հակոբյանն ասաց. «Պետական կառավարումը և մեր ժողովրդի ճակատագիրը երբեմն ենթադրում են իրավիճակի փոփոխության հետ կապված որոշումներ։ Անձամբ ես, որպես ՀՀԿ խորհրդի անդամ, 11 տարվա կուսակցական ու պատգամավոր, չեմ խորշում ասել, որ եթե ժամանակը գա և մենք քննարկելու հնարավորություն ունենանք, ես չունեմ այդ բարդույթը՝ խնդրելու Սերժ Սարգսյանին, որ նա ստանձնի վարչապետի պաշտոնը։ Այստեղ որոշիչ է, թե ինչ կորոշի Սերժ Սարգսյանը։ Նա կլինի այն պաշտոնում, որտեղ ինքը հարմար կգտնի և մենք կաջակցենք նրան այդ որոշման մեջ»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում