Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Տեղյա՞կ է արդյոք ՀՀ վարչապետը, որ Թեղուտի հանքն իր վնասով կամայացնի ողջ Հայաստանը. բնապահպաններ

Մի խումբ բնապահպաններ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է.

«Պարոն Սարգսյան,

Ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել այն բազմաթիվ խնդիրների վրա, որոնք այսօր առկա են Լոռու մարզի Թեղուտ գյուղում, և տալ այս ամենին ձեր զբաղեցրած պաշտոնին հարիր արձագանք: Թեղուտ ՓԲԸ հանքարդյունաբերող ընկերությունը վերջերս ի կատար է ածում անխնա անտառահատումներ և ըստ մեզ հասած` հավաստի աղբյուրներից տեղեկությունների, չի պատրաստվում այդ ամենի վրա կանգ առնել: Հարստացման ֆաբրիկայի էլեկտրամատակարարման լարերն անցկացնելու համար արդեն իսկ հատվել է 8000 քառ. մետր անտառածածկ, և մոտակա օրերը նախատեսված է ևս 30000 քառ. մետր անտառածածկի անխնա վերացում, առանց որևէ ողջամիտ պատճառաբանության: Բարբարոսաբար և անհիմն կերպով վերացնում են մեր բնության ամենագեղեցիկ գոհարներից մեկը` Լոռվա (Թեղուտի) անտառները, որոնք հարուստ են Կարմիր գրքում ներառված ծառատեսակների բացառիկ նմուշներով (հացի, լորի, կաղնի, սոճի, բոխի, գերամասի, և այլն):

 Նաև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Վալլեքս գրուպի» կողմից վերջերս դրսևորած դիրքորոշումը. ցանկացած բանական էակի երևի հայտնի է, որ գյուղացին իր օրվա հացը վաստակում է անասուններին արածացնելով, որից ստանում է տարբեր կաթնամթերքներ, մսամթերք` թե՛ իր սեփական կարիքների համար, և թե՛ վաճառքի համար:

 Ուստի վերջերս Թեղուտ ՓԲԸ-ն արգելել է գյուղացիներին արածացնել կովերին և ոչխարներին այն տարածքներում, որոնք հենց նույն գյուղացիներից ժամանակին խաբեությամբ խլել է` փոխարենը խոստանալով տարբեր փոխհատուցումներ, որոնք այդպես էլ չեն իրագործվել: Հողերի մի մասն էլ օտարվել է համայնքից` ըստ Կառավարության որոշման, և ճանաչվել` որպես հանրային գերակա շահ: Հարց է ծագում, Թեղուտ ՓԲԸ-ի ինչի՞ն է պետք այդ տարածքների խոտը: Եվ եթե կատարում ենք տրամաբանական եզրակացություն, ամեն բան արվում է, որ գյուղացին լքի իր տունը և արտագաղթի, քանի որ նրա ձեռքից խլում են իր միակ հաց վաստակելու միջոցը:

 Տեղեկացնում ենք նաև ձեզ, որ գյուղի միայն մեկ տասներորդ մասը հանքում աշխատատեղ ունի, իսկ ի՞նչ պետք է անի մնացյալ բնակչությունը: Ի՞նչ է պատրաստվում անել երկրի վարչապետը, երբ նմանօրինակ անարդարություն է տիրում, այս անգամ` արդեն Թեղուտ գյուղում:

 Մեկ խնդիր ևս. գյուղացիներին այլևս արգելված է ազատ մուտք գործել իրենց սրբատեղի. մարդիկ Մատուռ այցելելու համար անցաթուղթ պետք է ստանան, անձնագիր պետք է ներկայացնեն: Պարոն Սարգսյան, եթե դա նորմալ քրիստոնեական արարողակարգ է, ապա ինչո՞ւ նույնը չի ասվում Երևանում և այլ մարզերում, այսինքն` անձնագիր ներկայացնել` աղոթելու համար: Արդյո՞ք սա մարտահրավեր չէ մարդու իրավունքներին, մարդու ազատություններին:

 Ուշադրություն դարձրեք նաև այն հանգամանքին, որ հանքը գործելուն պես գյուղի բնակչության առողջությանն արդեն իսկ անդառնալի վնասներ կպատճառվեն, այլևս չեն գնվի այն մթերքները, որոնք կարտադրվեն Թեղուտում, ուստի ո՞րն է գյուղացու օգուտը, նա զրկվում է ամեն ինչից:

 Պարոն Սարգսյան, քանի որ մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, իսկ դեմոկրատիան ենթադրում է պարբերաբար երկխոսություն երկրի կառավարության և քաղաքացիների միջև, ապա մեր ուղղած բաց նամակին խնդրում ենք արձագանքել նույնքան բաց կերպով, եթե կարելի է` ԶԼՄ-ների միջնորդությամբ, որպեսզի պարզ ընդգծվի պետական այր և քաղաքացի ժողովրդավարական երկխոսությունը, և մեր ուղղած հարցադրումներին խնդրում ենք տալ հստակ բացատրություններ և ներկայացնել մոտ ապագայում ձեր կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործողությունների շարքը:

Ակնկալում ենք Ձեր աչալուրջ և հետևողական միջամտությունն այս հարցում: Պահանջում ենք, որպեսզի Կառավարությունը վերահսկի «Թեղուտ» ՓԲԸ-ի գործողությունները և պարտավորեցնի կատարել իրենց կողմից բազմիցս հնչեցված բանաձևը, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի մինիմալ կորուստներ և վնասներ պատճառեն Թեղուտի անտառներին և ընդհանրապես շրջակա միջավայրին և բնակչությանը:

Եվ որպես նամակի վերջաբան` ձեզ մի քանի հարց.

 Մինչև ե՞րբ, պարոն Սարգսյան, պետք է շարունակվի բնության այս սպանդը, և ե՞րբ պետք է վերջապես ՀՀ քաղաքացու համար ստեղծվեն այնպիսի պայմաններ որ վերջինս իբրև փրկություն` այլևս չմտածի արտագաղթի մասին:

Տեղյա՞կ է արդյոք ՀՀ վարչապետը, որ Թեղուտի հանքն իր վնասով կամայացնի ողջ Հայաստանը, մի պարզ պատճառով, որ այդ հանքի պոչանքը լինելու է մեծությամբ երկրորդն աշխարհում:

 Հաջորդը` անձնական բնույթի հարց.

Որտե՞ղ եք դուք, այսինքն` Կառավարության ղեկին նստած մարդիկ պլանավորում ապրել հետագայում: Եթե Հայաստանում, ապա ո՞ր մթերքից եք օգտվելու, ապականված Սյունիքի՞, ջախջախվող Արցախի՞, թե՞ թունավորվող Լոռու մարզի, ո՞րն է ձեր այլընտրանքը: Դուք թթվածնի կարիք ունե՞ք, թե՞ պակասի դեպքում թթվածնային դիմակ եք կրելու: Որտե՞ղ են ապրելու ձեր երեխաները: Որտե՞ղ խորհուրդ կտաք, որ ապրի ամեն շարքային հայի երեխան: Որդեգրելով նման անսպառ հանքարդյունաբերական բիզնես-քաղաքականություն, ի՞նչ ապագա է ստեղծում ՀՀ Կառավարությունը Հայաստանի համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում