Saturday, 20 06 2026
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր

Ոչ թե խորհրդարան այլ կրկես, կամ ում է պետք վարկաբեկել Արա Բաբլոյանին

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ ՀՀ խորհրդարանում, կարելի է մի քանի բնութագրում տալ՝ իրավական, մեղմ ասած՝ ոչ կոմպետենտություն, իրավական «մտքի» բախում, անձնական հարաբերությունների բախում և այլն: Խոսքը վերաբերում է ՀՀ դատական օրենսգրքում ու հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քվեարկությանը: Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ կոչ արեց, թե նրանք, ովքեր դեմ են նախագծերին, ընդհանրապես չմասնակցեն քվեարկությանը, որպեսզի ձայները չբավարարեն, ու անկախ այն հանգամանքից, որ բոլորը կողմ կքվեարկեն, փաթեթի ընդունումը տապալվի: Նա նույնն էլ կոչ արեց նաև «Ծառուկյան դաշինքին»: Այս նախագծի դեպքում ակնկալվում էր ունենալ պատգամավորների 63 կողմ ձայները, քանի որ խորհրդարանի դահլիճում համոզմունք կար, որ Դատական օրենսգիրքը, որտեղ կառավարությունը փոփոխություններ է առաջարկում, սահմանադրական է: Իսկ սահմանադրական օրենքներն ընդունվում են ոչ թե ձայների պարզ մեծամասնությամբ, այլ պատգամավորների 3/5-ի՝ տվյալ դեպքում 63 կողմ քվեարկությամբ:

Տեղեկացնենք, որ տվյալ դեպքում սահմանադրական են համարվում այն օրենքները, որոնք բխում են 2015թ. դեկտեմբերին ընդունված նոր Սահմանադրությամբ: Եվ այդ օրենքները Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար 2016թ. փետրվարի 10-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրում, որ դրանք թվով 12 օրենքներ են: Եվ երեկ, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության էր դնում վերը նշված փաթեթը, ձեռքի տակ գտնվող նիստերի վարման տեքստից կարդաց, որ դա սահմանադրական նախագիծ է, որի համար անհրաժեշտ է ձայների 3/5-ը: Նախագծերի փաթեթը ստացավ ցանկալի 63 ձայնը, բայց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի մեկ ձայնի շնորհիվ: Նրան դահլիճում հորդորում էր կողմ քվեարկել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Մամուլում հրապարակում եղավ, որ ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այդ քվեարկության համար շնորհակալություն է հայտնել Ն. Ազիզյանին ու համբուրել նրան:

Բայց խորհրդարանական ընդդիմություն-իշխանություն այս վեճը դեռ հարցի մի կողմն է: Եվ ՀՀԿ-ականների հրճվանքը, թե ի վերջո կարողացել են թեկուզև Ն. Ազիզյանի շնորհիվ այդ օրենքն անցկացնել, կամ խորհրդարանական ընդդիմության բարձրացրած աղմուկը, որ իշխանությունները կեղծեցին քվեարկությունը, հոդս են ցնդում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կարճ ելույթից հետո: Վերջինս այս ամենից հետո բարձրանում է ամբիոն ու հայտարարում, որ Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունն ամենևին էլ սահամնադրական նախագիծ չէր, և դրա ընդունման համար ամենևին էլ 63 կողմ պետք չէր: «Ցավում եմ, որ նման վրիպումներ են տեղի ունենում այս դահլիճում, և մարդիկ չեն գիտակցում, թե որ օրենքի նախագիծն է քննարկվում: Այդ նախագիծը սահմանադրական չէ»,- բոլորին ու նաև իր կուսակիցներին, այդ թվում նաև ԱԺ ղեկավարությանը հեգնեց նա ու սկսեց ներկայացնել այն Դատական օրենսգրքի այն նախագիծը, որն արդեն սահմանադրականն է:

Իսկ արդեն լրագրողների հետ զրույցում Դ. Հարությունյանը հիշեցնում է, որ այդ նախագիծը ոչ թե Սահմանադրությունից բխող նոր օրենսգիրքն է, այլև ընդամենը գործող Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագիծը: Սահմանադրական օրենքի նախագիծը դրա հետ միասին նույնպես գտնվում է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում և ավելի ուշ պետք է քննարկվեր, որն արդեն ներկայացնելու էր ինքը: Ո՛չ խորհրդարանական մեծամասնությունը, ո՛չ էլ ընդդիմադիր խմբակցությունները, այս նրբությունը չէին գիտակցել: Իսկ Դ. Հարությունյանը լինելով հմուտ, որոշ դեպքում նաև ինտրիգներ սիրող իրավաբան, գործադիրի անդամ ու անգամ խորհրդարանական համբերությամբ մինչև վերջ ներքին հեգնանքով հետևել է այդ ամբողջ բանավեճին, ու երբ զարգացումները հասել են, ինչպես ասում են, կուլմինացիոն կետին, բացահայտում է այդ ամբողջ ոգևորության սնանկությունը:

Եվ իսկապես, ԱԺ-ում էլի եղել են նման դեպքեր: Օրինակ, մինչ կընդունվեր ԱԺ կանոնակարգ օրենքը, որը նույնպես սահմանադրական էր, նախկին օրենքում, որը տվյալ պահին գործող էր, մի շարք փոփոխություններ են կատարվել: Բայց որևէ մեկի մտքով չի անցել այն համարել սահմանադրական օրենք: Նույնը` այս դեպքում: «Պարզվում է, օրենքը սահմանադրական չէ, և 63 ձայնով էլ անցել է»,- ամբիոնից մի տեսակ խեղճացած ժպիտով հայտարարեց Է. Շարմազանովը:

Եվ հետաքրքիր է, որ երբ Ա. Բաբլոյանը հայտարարում էր, թե սահմանադրական այդ նախագիծը քվեարկության է դրվում, դահլիճից գոնե Դ. Հարությունյանի տեղակալները որևէ կերպ չեն զգուշացնում, որ ամենևին էլ այդպես չէ: Ի պաշտոնե նրանք՝ հատկապես Արթուր Հովհաննիսյանը, դա պետք է իմանային: Ի դեպ, Դ. Հարությունյանին ինչ-որ մեկը դահլիճից հակադարձեց, որ նախագիծը սահմանադրական է: «Մենք իրավաբանների վեճերին չենք խառնվում»,- նկատեց Է. Շարմազանովը:

Իսկ իրավաբանների վեճ թե՛ ընդհանրապես, թե՛ այս հարցում եղել է: ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը նախագիծը քննարկման ներկայացնելիս՝ հենց այնպես չէր կարդում, որ դա սահմանադրական նախագիծ է: Այդպես էին իրեն հրամցրել, թեև ի պաշտոնե նա նույնպես պարտավոր էր տարբերել՝ նախագիծը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ: Իսկ սահմանադրական համարված այս նախագիծը մինչև լիագումար նիստում քննարկվելն ու Դ. Հարությունյանի հեգնանքին արժանանալը, քննարկվել է նաև պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որի նախագահը մասնագիտությամբ իրավաբան Հրայր Թովմասյանն է: Այս ամբողջ աղմուկից հետո ԱԺ լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը կատարվածի սլաքն ուղղում է հենց նրա կողմը և մեկնաբանություն տալիս, որ Ա. Բաբլոյանն այդ օրինագիծը սահմանադրական է համարել՝ հիմնվելով նրա տեսակետի վրա:

Ընդ որում՝ Հ. Թովմասյանը Դ. Հարությունյանի և իրավական ոլորտի մի շարք այլ պաշտոնյաների հետ միասին Ս. Սարգսյանի վերը նշված հրամանագրի իրավական ապահովման մասնագիտական խորհրդի անդամն է: Նույն խորհրդի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը մեզ հետ զրույցում համամիտ էր Դ. Հարությունյանի հետ և գտնում էր, որ քվեարկության դրված փաթեթը սահմանադրական չէ: «Գործող օրենքն ընդամենը օրենք է, և կգործի շատ կարճ ժամանակով, մինչև նոր օրենսգրքի նախագիծը կդրվի քննարկման, կընդունվի, կդառնա սահմանադրական, և սա էլ ուժը կկորցնի: Իսկ այն հանգամանքը, որ գործող օրենքում կատարվող փոփոխություններն ու նոր Դատական օրենսգիրքը միաժամանակ են դրվում քննարկման, պետք էր ենթադրել, որ հրատապ իրավակարգավորման անհրաժեշտություն կար: Ընդամենը»,- հավելում է Գ. Դանիելյանը:

Նոր Դատական օրենսգիրքը, եթե անգամ այս արտահերթին ամբողջությամբ էլ ընդունվի, այն ուժի մեջ կմտնի նոր նախագահի լիազորությունների ստանձնման օրը, և փոփոխություններով նախատեսվող գործընթացները, հավանաբար, կառավարության համար հրատապ էին: Իսկ սահմանադրական փոփոխությունների գործընթացից սկսած ու դեռ ավելի վաղ էլ տեղեկություններ էին շրջանառվում, որ Դ. Հարությունյանի ու Հ. Թովմասյանի միջև սուր հակասություն կա: Վերջին տարիներին իշխանության ներսում, որպես իրավաբաններ, նրանք մրցակիցներ են եղել, բացի այդ, երբեմն տարբեր գերատեսչություններում նրանք զբաղեցրել են նույն՝ արդարադատության նախարարի, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնները և օպոնենտներ են եղել: Եվ Դ. Հարությունյանը առիթը բաց չթողեց, և որպես մասնագետ, նրան «փուռը տվեց»: Բայց նրանց միջև առկա այդ հակասությունը բավականին վատ անդրադարձավ խորհրդարանի վրա։ Չէ որ ԱԺ-ն ու նրա ղեկավարությունը հայտնվեցին թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական ոչ կոմպետենտ վիճակում: Թեև նրանք էլ այդ հարցը կարող էին քննարկել ոչ միայն Հ. Թովմասյանի կամ Դ. Հարությունյանի, այլև վերը նշված խորհրդի այլ անդամների հետ, որտեղ ղեկավարը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էր: Իսկ արդյո՞ք այս հարցը ՀՀԿ-ում, իշխանության վերնախավում կդառնա քննարկման առարկա, պարզ կդառնա առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում