Tuesday, 16 06 2026
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր

ՀՔԾ-ն իր վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերով խարդախության ևս մեկ քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ն իր վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերով խարդախության ևս մեկ քրեական գործ; Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական ծառայությունից՝ հավելելով. «Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր և առանձնապես խոշոր չափերով խարդախությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում 17.05.2017թ.-ին վարույթ ընդունված և տևական ժամանակ քննված քրեական գործը:

Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, Լ. Փաշինյանը 2013-2017թթ-ի ընթացքում տարբեր անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ, ինչպես նաև վերջիններիս դրդել առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն: Մասնավորապես, 2013թ.-ին` Ռ. Հովակիմյանի կնոջը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու պատրվակով, Լ. Փաշինյանը Ռ. Հովակիմյանից ստացել է 4.850.760 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել այն:

Այնուհետև 2016թ.-ի մարտին, Երևան քաղաքում գործող ակումբի հաշվապահին ներկայանալով որպես ԼՂՀ զորամասերից մեկի աշխատակից, Լ. Փաշինյանն առաջարկել է իր միջնորդությամբ պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կարգավորել նրա ազգականին այլ գումարտակ տեղափոխելու հարցը: Այդ պատրվակով Լ. Փաշինյանը հիշյալ հաշվապահից մաս-մաս ստացել է ընդհանուր 1.146.120 ՀՀ դրամին համարժեք 2.400 ԱՄՆ դոլար գումար, ապա` խաբեությամբ հափշտակել այն:

Բացի այդ, Լ. Փաշինյանը, 2017 թվականի հուլիսին իր ծանոթ Ս. Եղոյանի հորը ներկայացել է որպես փաստաբան և Ս. Եղոյանին քրեական պատասխանատվությունից ազատելու պատրվակով նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 7.173.000 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար և 910.000 ՀՀ դրամի չափով գումար:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` վերը նշված խարդախությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում 17.05.2017թ.-ին վարույթ ընդունված քրեական գործը 06.12.2017թ.-ին ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում