2017 թվականին բնական և տեխնածին աղետների հետևանքով ընդհանուր տնտեսական կորուստները կազմել են մոտ 306 մլրդ դոլար։ Այս մասին են վկայում Swiss Re շվեյցարական վերաապահովագրական ընկերության (աշխատում է 30-ից ավելի երկրներում) տվյալները։

Անցած տարվա համեմատ այդ կորուստներն աճել են 63 տոկոսով։
Ընկերությունում նշել են, որ 2017 թվականին ԱՄՆ-ում փոթորիկների սեզոնը դարձել է ամենածախսատարը՝ սկսած 2005 թվականից։

Միևնույն ժամանակ աղետների հետևանքով մարդկային կորուստներն էականորեն չեն փոխվել։ 2017 թվականին աղետների հետևանքով զոհվել է ավելի քան 11 հազար մարդ, մոտավորապես նույնքան, որքան 2016 թվականին։












































