ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստը սկսեց լարված մթնոլորտում: Առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը, որին «Ելք»–ը դեմ քվեարկեց:
«Ծառուկյան» դաշինքն ու «Ելք» խմբակցությունը բոյկոտեցին Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը և միայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն էր, որ կողմ քվեարկեց՝ ապահովելով 63 կողմ ձայն:
Այս պահին խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ Նապոելոն Ազիզյանի դիմումը, որ նա չի մասնակցել քվեարկությանը և կողմ չի քվեարկել:
Պարզվում է՝ օրենքին կողմ է քվեարկել ընդամենը 62 պատգամավոր, ինչը նշանակում է դատական օրենսգիրքը չի ընդունվել, բայց ՀՀԿ-ն ապօրինաբար պնդում է, որ օրենքն ընդունված է:









































