«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության զեկույցի տվյալներով՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում ձերբակալել է 326 լրագրող, նրանցից 54-ը պատանդ է պահվում։

Ձերբակալվածների գրեթե կեսը գտնվում է 5 երկրների բանտերում։ Խոսքը Չինաստանի, Թուրքիայի, Սիրիայի, Իրանի և Վիետնամի մասին է։ Կազմակերպությունում նշում են, որ ձերբակալված լրագրողների ներկայիս թիվը քիչ է անցած տարվա ցուցանիշից (348)։ Ինչ վերաբերվում է պատանդված լրագրողներին՝ նրանց թիվը 4 տոկոսով ավելի է 2016 թվականի ցուցանիշից։

Ուկրաինան զեկույցում հիշատակվում է որպես պատանդներով միակ երկիր՝ Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս։ Օկուպացված շրջաններում ներկայում պահվում են 2 լրագրողներ։
Համաձայն Press Emblem Campaign (PEC) ՀԿ-ի զեկույցի՝ 2017 թվականի ընթացքում 28 երկրներում զոհվել է 97 լրագրող։








































