«Ինձ տեսնում եք խորհրդարանում կամ նախարարությունում, նշանակում է, որ ես հրաժարական չեմ տվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ՝ անդրադառնալով իրեն ուղղված հրաժարականների պահանջին։
Նախարարը ընդգծեց, որ հրաժարականի նախադրյալներ չի տեսնում։
Հիշեցնենք, որ հրաժարականների պահանջներ էին հնչեցվում նախարարի հայտարարությունից հետո, ըստ որի՝ ուսումնասիրություն է կատարվել, և ՀՀ-ում 13-15 տարեկան աղջիկները սեռական հարաբերությունների փորձ ունեն: Ավելի ուշ նախարարությունը պարզաբանել էր, որ նախարարը շփոթել է, խոսքը վերաբերում է տղաներին։











































