Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Եթե ամեն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. ՀԱԿ-ը մնում է իր նույն դիրքորոշմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, ՀԱԿ-ն ի՞նչ կարծիք ունի Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ: Ունե՞ք սպասելիքներ, որ Հայաստանում իրական բարեփոխումներ կարող են տեղի ունենալ:

-Իհարկե, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մեզ համար շատ կարևոր է, իսկ փոփոխություններ կլինեն, թե ոչ, չեմ կարող ասել, իհարկե, եթե դա իրականացվի, բնականաբար հայ ժողովրդի համար կարելի է ակնկալել լավ բաներ: Բայց ՀԱԿ-ի դիրքորշումը չեմ կարող ասել, սա իմ տեսակետն է:

-Առհասարակ, տարբեր հարցերի հետ կապված կուսակցությունում կա՞ն քննարկումներ, թե՞ ոչ: Պասիվ վիճակից ե՞րբ պիտի դուրս գա ՀԱԿ-ը:

-Արդյո՞ք պասիվ վիճակում ենք: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ ՀԱԿ-ը բուն Հայաստանի զարգացման, ապագայի համար ծրագիր է առաջ քաշել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և արդյունքը մենք գիտենք՝ ինչ եղավ: Կարծում եմ՝ ՀԱԿ-ը մնում է իր նույն դիրքորոշմանը, որ այդ ծրագրի իրագործումը կարող է բերել լուրջ ռեֆորմների, Հայաստանի տնտեսության զարգացմանը, մակարդակի բարձրացմանը, արտագաղթի կանխմանը, երկրի անվտանգության խնդրի լուծմանը: Կարծում եմ՝ պետք է գա այդ ժամանակը, որ մեր ժողովուրդը գիտակցի, այլապես ինչքան ծրագիր ուզում ես առաջ քաշի, հասարակությունն այդ ծրագիրը չի ընդունում, և կմնա այդպես օդի մեջ կախված:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ ՀԱԿ-ի առաջ քաշած խաղաղության ծրագիրը հանրությունը չի ընդունում:

-Եթե ներքուստ հետևում ենք երկրի վարած քաղաքականությանը, իրենք կողմնակից են, բայց իրենք պարզապես խեղաթյուրել են այդ գաղափարը անցած տարիների ընթացքում և գաղափարներ են հրամցրել ժողովրդին և ժողովրդին հասցրել այս մակարդակի: Այսօր ժողովուրդը իր 5000 դրամը գերադասում է ցանկացած լավ ծրագրից ու գաղափարից, տուրք է տալիս այդ 5-10.000 դրամին, քան ռեալ գաղափարներին և ծրագրերին:

-Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի վերջին հորդորները համայնքի ղեկավարներին, ապա ՊՆ-ում կադրային փոփոխությունները: Որքանո՞վ են սրանք իրական փոփոխություններ, որքանո՞վ՝ իմիտացիոն:

-Պաշտպանության բանակը անցյալ տարիների ընթացքում մեր միակ ձեռքբերումն է, և շատ նուրբ պետք է մոտենանք, պետք է նրան փայփայենք, որովհետև դա այն կառույցն է, որը մեր երկրի անվտանգության երաշխավորն է, և այս պահին, անշուշտ, պետք է առողջացման պրոցես լինի, և ժողովրդի սերն ու հավատը բանակի նկատմամբ պետք է վերականգնվի: Այն քայլերը, որոնք այս ուղղությամբ իրականացվում են, ողջունելի են, եթե դա իմիտացիոն բնույթ չկրի: Իսկ թե ինչ է կատարվել, ինչ հետևանքով է, ես չգիտեմ, ինֆորմացիային չեմ տիրապետում, բայց մի բան գիտեմ, որ պետք է նաև պատերազմի տարիներին մասնակցած զինվորականներին երկիրը ամենայն հարգանքով և պատասխանատվությամբ վերաբերվի: Եթե հիմնավոր պատճառ կա, իհարկե, պետք է հեռացնել, իսկ եթե անհիմն է, դա վտանգավոր է: Նոր սերնդի համար նա, ով պատերազմով անցել է, պետք է իր համար խորհրդանիշ լինի:

-Շատ է նշվում, որ բանակի հաշվին հարստացած գեներալներ կան:

-Սա ցավալի երևույթ է, բայց ես չեմ կարող դրա մասին որևէ բան ասել, քանի որ ոչ մի տեղեկատվություն չունեմ, որ նման մեղադրանք առաջ քաշեմ:

-Սերժ Սարգսյանը հորդորում է, որ այլևս չեն գործելու հին կանոնները: Կարծում եք՝ ապրիլից հետո լուրջ փոփոխություններ կլինե՞ն:

-Չեմ կարծում, բայց ցանկալի կլինի, որ լինեն փոփոխություններ: Մենք բոլորս ուզում ենք մեր երկիրը տեսնել ավելի առողջ, ավելի ամուր, ավելի անվտանգ, ուզում ենք, որ մեր երկրում արտագաղթը դադարեցվի, որ բնակչության թիվն ավելանա, ժողովրդի կենսամակարդակը բարձրանա, իսկ ներկայիս միակուսակցական համակարգը պետք է փոխվի:

-Կարծում եք՝ Սերժ Սարգսյանը հեռացող քաղաքական գործի՞չ է:

-Առիթ եմ ունեցել ասելու, որ եթե ամեն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, հավերժ բան չկա: Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն, չեմ կարող ասել:

-Օլիգարխների խմբերի միջև բախումներ կլինե՞ն:

-Չեմ կարող ասել, բայց քիչ-քիչ մաքրվում են օլիգարխներից: Այդ առումով այս ժամանակահատվածում քայլեր է անում Սերժ Սարգսյանը, բայց թե ինչ աստիճանի կլինի, չենք կարող ասել: Եվրոպայի հետ համաձայնագիրը պարտավորություններ է առաջ քաշում, և գուցե Սերժ Սարգսյանը ուզում է մաքրել նրանց։ Իհարկե դա շատ ցանկալի կլինի, բայց ինձ համար շատ ավելի կարևոր է, որ տնտեսությունը սկսի շնչել, զարգանալ, արդարադատությունը վերականգնվի, մարդիկ սկսեն մեր երկրում ներդրումներ անել: Չեմ կարծում՝ ստվերը ամբողջությամբ վերացնեն: Վրաստանում դա աստիճանաբար է կատարվում, որովհետև դա միանգամից կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենա: Կարևորը ժողովրդի կենսամակարդակը բարձրանա, ժողովուրդը դադարի մտածել իր երկրից արտագաղթելու մասին, որովհետև մեր երկրին այսօր ամենամեծ վտանգը, որ սպառնում է, դա արտագաղթն է: Ում հետ խոսում ես, բոլորը մտածում են երկրից հեռանալու մասին, շարունակ այս տրամադրությունն է: Այս խնդիրները առաջնային պետք է լուծվեն, երկիրը պետք է վերադառնա իր ժողովրդավարական արմատներին, որովհետև միակուսակցական համակարգը ոչ մի լավ բան չի խոստանում և ոչ մի լավ բանի չի բերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում