Saturday, 20 06 2026
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ

Սարգսյանն իր հետ բերեց, իր հետ էլ կտանի. հայ-թուրքական գործընթացի պատմական փուլն ավարտվում է

Երկու հայտարարություն կամ հեռակա դիվանագիտական փոխհրաձգություն ու ևս մի պարբերություն ավելացավ հայ-թուրքական հաշտեցման անպտուղ գործընթացի՝ «ֆուտբոլային դիվանագիտության» գրեթե տասնամյա պատմությանը:

Հայկական կիսադաշտից՝ թուրքական կիսադաշտը

Դեկտեբերի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանում կրկնել էր նախագահ Սարգսյանի՝ այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հնչեցրած հայտարարությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ասելով, որ Հայաստանը 2018 թ. գարունը կդիմավորի առանց այդ արձանագրությունների: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 14-ին պատասխանել է Նալբանդյանին, թե «անկախ Հայաստանի բացասական դիրքորոշումից՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին», և դրանք մինչ օրս մնում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում: Բայց նաև ավելացրել է՝ «դրանց վավերացման համար կարևոր է, որ Հարավային Կովկասում լինի նպաստավոր քաղաքական մթնոլորտ և խաղաղություն»:

Ավելի ուշ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առանձին հայտարարությամբ պատասխանել է թուրքական կողմին՝ նշելով, որ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ցյուրիխյան արձանագրությունների տառն ու ոգին աղավաղելու հերթական աղաղակող օրինակն է։

«Անկարան չի խորշում ևս մեկ անգամ կրկնել իր նախապայմանները, կապելով հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ՝ կամայական հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք որևէ առնչություն չունեն կարգավորման բանակցային գործընթացի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Փորձագետների մեծ մասն այս վերջին հայտարարությունների մեջ որևէ նոր տարր չի տեսնում՝ ասելով, որ գործընթացը շարունակում է զարգանալ «ֆուտբոլային դիվանագիտության» տրամաբանության մեջ: Բայց կան նաև մասնագետներ, ովքեր կարծում են, որ Թուրքիան փորձում է ազատվել հարցի նկատմամբ Ադրբեջանի ազդեցությունից: Ի դեպ, քիչ չեն նաև այն փորձագետները, ովքեր համոզված են, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելը այսօրվա պայմաններում ոչ թե մինուս է, այլ մեծ պլյուս՝ հաշվի առնելով Թուրքիայի ղեկավարության անկանխատեսելի վարքագիծը և այդ երկրից բխող ապակայունացման վտանգները:

Անկարան և Երևանը փորձում են նոր կամուրջներ գցել

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ, թուրքագետ Ստանիսլավ Տարասովը կարևոր է համարում այն փաստը, որ Թուրքիայի խորհրդարանն իր օրակարգից չի հանել հայ-թուրքական արձանագրությունները: Փորձագետի կարծիքով՝ Թուրքիայի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ Թուրքիան սկսում է «հեռանալ Ադրբեջանից» կամ այլ կերպ ասած՝ փորձում է առանձնացնել Հայաստանի հետ հարաբերությունների հարցը Լեռնային Ղարաբաղի հարցից:

Տարասովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ցյուրիխյան արձանագրություններն ունիկալ փաստաթղթեր են այն իմաստով, որ Հայաստանը գնաց զիջման՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը չդարձնելով նախապայման Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, բայց Թուրքիան Ադրբեջանի ազդեցության պատճառով չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից:

«Սերժ Սարգսյանը սեպտեմբերյան իր ելույթով հերթական կամուրջը գցեց դեպի Թուրքիա՝ ասելով, որ ժամանակն է վավերացնել այդ արձանագրությունները: Թուրքիան դրան չի արձագանքում, բայց Թուրքիան իր խորհրդարանի օրակարգից չի հանել ցյուրիխյան արձանագրությունների հարցը: Սա շատ սկզբունքային հանգամանք է: Կարելի է ասել, որ Անկարան և Երևանը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ձևավորվող բացարձակապես նոր իրավիճակում փորձում են կամուրջներ գցել՝ նոր փոխհարաբերություններ կառուցելու նպատակով: Նայեք քարտեզին: Ռուսական օդատիեզերական զորքերը կանգնած են Սիրիայում, Հայաստանում գործում է ռուս-հայկական զորքերի միացյալ խմբավորումը: Անհրաժեշտության դեպքում կարելի է «մարշ նետում» իրականացնել ընդամենը մեկ օրում: Այսպիսին է օպերատիվ իրադրությունը»,- մեկնաբանեց փորձագետը:

Պատմական փուլի տրամաբանական ավարտ

Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ նոր տարրեր գործընթացում չկան և չեն էլ կարող լինել: Իսկ Սերժ Սարգսյանի նշած ժամկետը՝ 2018 թ. գարունը, փորձագետի խոսքերով, շատ տրամաբանական է:

«Սա հին թեմա է, «ֆուտբոլային դիվանագիտության» տրամաբանական ավարտն է: Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հստակ հայտնեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն առ այն, որ Հայաստանը հաջորդ տարվա գարուն է մտնելու առանց այս արձանագրությունների: Կարծում եմ՝ գործընթացը կսկսվի հունվար-փետրվար ամիսներին, և օրակարգից արձանագրությունները, որպես այդպիսին, դուրս կգան: Սա շատ տրամաբանական է, որովհետև Սերժ Սարգսյանն է, ըստ էության, նախաձեռնել այս գործընթացը: Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետն ավարտվում է, և բնական է, որ իր հետ օրակարգ բերած այս հարցը նա իր հետ պետք է տանի: Ես սա համարում եմ հարաբերությունների և երկխոսության բացակայության այս փուլի տրամաբանական ավարտ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սուրեն Սարգսյանը:

Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանն այս գործընթացից դուրս է գալիս որոշակի հաղթանակով, որովհետև մենք կարողացանք ապացուցել միջազգային հանրությանը, որ Հայաստանը պատրաստ էր Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, իսկ Թուրքիան որպես նախապայման առաջ էր քաշում Լեռնային Ղարաբաղի հարցը: Թուրքական կողմը կարծում է, թե իր վերջին հայտարարությամբ ծանր վիճակի մեջ է դնում հայկական կողմին, բայց Սուրեն Սարգսյանն ասում է, որ դա ամենևին էլ այդպես չէ, որովհետև թուրքերը տարիներ շարունակ պահել են արձանագրությունները թղթապանակներում և ընթացք չեն տվել դրանց, չեն էլ տալու:

«Բոլորն էլ հասկանում են, որ Թուրքիան ընդամենը քաղաքական բլեֆի տարր է այստեղ օգտագործում, և դրա տակ իրականում ոչինչ էլ չկա: Այդուհանդերձ, կարծում եմ, որ ինչ-որ առումով մենք ավարտում ենք այս պատմական գործընթացը ձեռքբերումներով»,- ավելացրեց Սուրեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում