Saturday, 27 04 2024
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ

Մեր խանութներում շուտով կտեսնենք ռուսական և բելառուսական բանջարեղեն. Հայաստանը կկորցնի տեղական և դրսի շուկաները

2018թ. հունվարի 1-ից դիզվառելիքը կհարկվի ավելացված արժեքի հարկով: Իսկ դա նշանակում է, որ դիզվառելիքը կարող է թանկանալ մեկ լիտրի համար 50 դրամով, չնայած վառելիքի վաճառքով զբաղվողները պնդում են, որ թանկացումը կարող է ավելի էական լինել: Այս փաստն արդեն տագնապ է առաջացրել գյուղացիների մոտ, քանի որ մոտավոր հաշվարկներով գյուղացին միայն վառելիքի վրա պետք է լրացուցիչ մոտ 8 հազար դրամ գումար ծախսի։ Կառավարությունն էլ 2018-ի համար հրաժարվել է վառելիքի, ինչպես նաև պարարտանյութերի սուբսիդավորումից։ Այդ ուղղությամբ կառավարության սուբսիդավորումը ուղղվելու է կարկտապաշտպան կայաններ կառուցելու, հզորացնելու ուղղությամբ։

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքերով՝ դիզվառելիքի թանկացումը կարող է շատ լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի գյուղատնտեսության վրա։ Արդյունքում մենք կկորցնեք մեր շուկան, իսկ արտադրված մթերքները այլևս մրցունակ չեն լինի։ «Սուբսիդավորումը աշխարհի բոլոր երկրներում շատ լուրջ դեր է խաղում։ Այն մեղմացնում է և՛ վառելիքի գինը, և՛ պարարտանյութի գինը։ Համեմատեք ռուս ֆերմերներին և հայ ֆերմերներին։ Ռուս ֆերմերները մի քանի անգամ շահեկան վիճակում են։ Ցորենի 1 կգ-ն ռուս ֆերմերի վրա 2 անգամ ավելի էժան է նստում, քան մեր ֆերմերների վրա։ Այն ամենը, ինչ Ռուսաստանը տալիս է իր ֆերմերին, Հայաստանի ֆերմերի համար երազանք է։ Նույնն էլ անում է Վրաստանը։ Սուբսիդավորումը ամբողջ աշխարհի գյուղատնտեսության խթանիչ ուժերից մեկն է։ Թուրքմենիայում գազը, վառելիքը անվճար է տրամադրվում ֆերմերներին։ Բուլղարիայում ֆերմերը 1 հեկտարի հաշվարկով 500 եվրո փող է ստանում պետությունից»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանը ցանկանում է զարգացնել գյուղատնտեսությունը, ապա պետք է գնա սուբսիդավորման ճանապարհով։ Իսկ եթե սուբսիդավորում չլինի, դրան զուգահեռ դիզվառելիքը թանկանա, ապա մեր արտադրանքի ինքնարժեքը բարձր է լինելու, հետևաբար՝ նաև ոչ մրցունակ։ «Մի զարմացեք, որ շուտով Ռուսաստանի արտադրած բանջարեղենը մենք կտեսնեք Հայաստանի խանութներում։ Թանկացումը և սուբսիդավորման բացակայությունը կարող է հանգեցնել հենց նման հետևանքների։ Ինքնարժեքի հարց է։ Այս տարի ես մեր սուպերմարկետներիում աստրախանյան ձմերուկ տեսա։ Այս տենդենցը կշարունակվի, որովհետև Հայաստանում և՛ պարարտանյութն է թանկ, և՛ ոռոգման համակարգի ջուրը»,- ընդգծեց Բերբերյանը։

Արտադրանքի ինքնարժեքի բարձրացումից և դրսի շուկան կորցնելուց զատ, մեր զրուցակցի խոսքերով, մենք կկորցնեք նաև մեր ներքին շուկան՝ այն զիջելով պարսիկներին, ռուսներին, բելառուսներին։ «Պատահական չէ, որ Բելառուսն այսօր ոգևորված ուզում է Հայաստանին կարտոֆիլի տնկանյութ վաճառի այն դեպքում, երբ կարտոֆիլի հիմնական հիվանդությունները սովետական տարիներից գալիս են Ռուսաստանից և Բելառուսից։ Այսինքն՝ հիմա էլ Բելառուսը հողերը վարակելու առիթ է ստեղծում, որը կբերի նրան, որ մեր մոտ հողերը կվարակվեն, և մենք արտահանման մասին կմոռանանք»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում անտրամաբանական է մեր կառավարության գործելաոճը։ «Օրը ցերեկով մեր շուկան տալ Ռուսաստանին կամ Բելառուսին, անբարոյականություն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում