Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որն ամեն տարի հրապարակում է Forbes ամսագիրը: Նախորդ տարվա համեմատ Պուտինն իր դիրքերը բարելավել է երկու հորիզոնականով:
Երկրորդ հորիզոնականում է 2012թ. վարկանիշային աղյուսակը գլխավորած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որին հետևում է չինացի առաջնորդ Սի Ցզինպինը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նախորդ տարի երկրորդ հորիզոնականում էր, այժմ հայտնվել է հինգերորդում՝ իրենից առաջ թողնելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:
Պարբերականը նշում է, որ վերջին տարում Պուտինը կարողացել է ամրապնդել իր վերահսկողությունը Ռուսաստանի նկատմամբ, իսկ Օբաման ընդհակառակը՝ զիջել է դիրքերը: