Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Երբ ամեն ինչ հենված էր Վազգեն Սարգսյանի վրա, եղավ Հոկտեմբերի 27-ը․ ահաբեկչական փորձեր միշտ կլինեն

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը քիչ հավանական է համարում, որ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները հաջող կբանակցեն և նախագահի միասնական թեկնածու կունենան։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբանն ասաց, որ խնդիրը Արտակ Զեյնալյանի թեկնածության հետ կապված չէ։

«Հասկանալի է, որ, միևնույն է, խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունի ՀՀԿ-ն, միայն առաջին հայացքից է, որ նախագահի պաշտոնը ձևական է թվում, իրականում այդպես չէ, ամեն դեպքում լուրջ պաշտոն է, որտեղ լուրջ լծակներ կան, առավել ևս, երբ երկրում ստեղծվում է ֆորս-մաժորային իրավիճակ, երբ, օրինակ, խնդիրներ են առաջանում կառավարության անվստահության հետ կապված, միանգամից նախագահը դառնում է առանցքային ֆիգուր, իսկ եթե ամեն ինչ նորմալ է, կայուն մեծամասնություն կա, նախագահը դառնում է երկրոդական ֆիգուր։ Ամեն դեպքում նախագահի պաշտոնը շատ կարևոր է, ամեն դեպքում թույլ չեն տա, որ այնտեղ ընդդիմության թեկնածուն հաղթի։ Սա բոլորը գիտակցում են, հետևաբար ընդդիմության միասնական թեկնածուն կլինի անիմաստ, այսինքն՝ ի սկզբանե պարտության դատապարտված «Ծառուկյան» դաշինքն էլ ինչու պետք է ցանկանա մտնել մի գործընթացի մեջ, որն ի սկզբանե դատապարտաված է, խնդիրը Արտակ Զեյնալյանի անձը չէ, նա գուցե ամենահարմար թեկնածուն է, խնդիրն այն է, որ սա անհեռանկարային գործընթաց է, որը հաջողության որևէ շանս չունի»։

Քաղաքական վերլուծաբանի խոսքերով՝ «Ելք»-ի համար պարզապես հարմար առիթ է ցույց տալու, որ իրենք պայքարում են և ոչ իրենց մեղքով հաջողության չեն հասնում։

Ըստ նրա՝ այսօր լուրջ խնդիր է դարձել այն, որ Հայաստանում իշխանափոխություն արդեն հնարավոր է միայն ահաբեկչության ձևով, ուստի պատահական չէ, որ խմբավորումներ են բացահայտվում։

«Ժողովրդավարական երկրում դա անիմաստ է, ահաբեկչության միջոցով անիմաստ է իշխանության հասնելը, որովհետև ինստիտուտներ կան, իսկ եթե ամեն ինչ հենված է մեկ անձի վրա՝ ահաբեկչության վտանգը միշտ կա։ Հայաստանում ամեն ինչը մի անձի վրա է հիմնված, նույնը եղել է 1999թ-ին, երբ որ ամեն ինչ Վազգեն Սարգսյանի վրա էր, և ունեցանք Հոկտեմբերի 27-ը, եթե ամեն ինչ մեկ անձի վրա կենտրոնացված չլիներ, այդ ահաբեկչությունը չէր լինի, անիմաստ կլիներ, պրոբլեմը սա է։ Բա եթե ուրիշ ելք չեն թողնում, էդպիսի փորձեր էլ կլինեն ու անընդհատ»,- ընդգծեց Արմեն Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում