«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերության նախաձեռնած սոցիալական ակցիան բոլոր ցանկացողներին հնարավորություն է ընձեռում նվեր քարտերի տեր դառնալ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ընկերության հիմնադիր տնօրեն Մարիամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր անձ մինչև նոյեմբերի 22-ը կարող է մոտենալ իրենց գրասենյակ՝ Կոմիտաս 50 հասցե, և անցաթուղթ-պլաստիկ քարտ ձեռք բերել:
«Այս քարտն էլ «Ջազվե» սրճարանում կայանալիք ակցիային մասնակցելու հնարավորություն է ընձեռում: Քարտով ներկայանալով «Ջազվե»՝ քաղաքացին լրացնում է իրեն տրված բլանկը, ինչից հետո համարվում է մեզ հետ համագործակցող 21 ընկերություններից մեկի քարտի սեփականատեր:
Սոցիալական այս ակցիայի շրջանակներում ֆիրմաները քաղաքացիներին հնարավորություն են տալիս մեկ անգամ անվճար օգտվել իրենց ծառայություններից»,- ասաց նա՝ հավելելով, որ նվեր քարտերի տրամադրման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին՝ Թումանյան փողոցի վրա գտնվող «Ջազվե» սրճարանում:
Մարիամ Մանուկյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցներից ոչ ոք տուն չի վերադառնա դատարկաձեռն: «Մեր ակցիաները շարունակական բնույթ են կրելու: Ավելի ուշ անցկացնելու ենք նաև մանկական ակցիա»: