2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալների պաշտպանները և մեղադրող-դատախազները տևական ժամանակ քննարկեցին մեղադրական եզրակացությունների՝ անհատականացված լինել-չլինելու հարցը:
Ամբաստանյալները սկսեցին ընդհատել դատախազներին և իրենց կարծիքը պնդել, դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ նրանց սաստեց՝ ասելով, որ առանց իր թույլտվության չի կարելի տեղից խոսել: Ամբաստանյալները, սակայն, շարունակեցին, ինչը բարկացրեց դատավորին: «Շաշ եք, գիժ եք, թե լավ տղա եք՝ դրա համար ենք հավաքվել»:









































