Saturday, 04 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել

2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները

Դեկտեմբերի վերջին հայտնի կդառնա 2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկի անունը: Ավելի վաղ ՀՀ սպորտի նախարարությունը հրապարակել էր այն 25 մարզիկների անունները, որոնք հավակնում են ընդգրկվել «Տարվա 10 լավագույն մարզիկների» շարքում: Քվեարկությանը մասնակցելու են 23 մարզական լրագրողներ: Դեկտեմբերի 11-ից էլ տեղի է ունենում նաև SMS քվեարկություն: Անցյալ տարի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին որոշել էին միայն մարզական լրագրողները: Մասնավորապես մրցույթն անցկացրել էր Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան: Լավագույնների շարքում չէր ընդգրկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչը ֆուտբոլասերների շարքերում դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել: Մարզասերների զգալի մասը վստահ էր, որ Մխիթարյանն արժանի էր տեղ զբաղեցնելու լավագույն տասնյակում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի լավագույն մարզիկի կոչման արժանացել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Վերջինս այս տարի Փարիզում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում նվաճելով ոսկե մեդալ՝ 2017 թվականի լավագույն մարզիկ ճանաչվելու գլխավոր հավակնորդն է: Հաշվի առնելով ձեռքբերումներն ու ցուցանիշները՝ ըստ էության արդարացի չի լինի, եթե Ալեքսանյանը չարժանանա «Տարվա մարզիկ» կոչմանը: Փարիզում Ալեքսանյանը երրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն, ինչը փայլուն արդյունք է: Լինելով մեր օրերի Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկը՝ Արթուր Ալեքսանյանը մրցակցությունից դուրս է:

Լավագույն եռյակում արժանի են տեղ ունենալ նաև ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը, ինչպես նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մանուկյանը այս տարվա իրական հայտնությունն էր: Տևական ժամանակ ելույթ չունենալով միջազգային ասպարեզում՝ Մանուկյանը Փարիզի աշխարհի առաջնությունում չեմպիոն դարձավ: Մանուկյանի արդյունքը, ինչ խոսք, ֆանտաստիկ էր և արժանի է բարձր գնահատականի:

Բացառիկ կարելի է համարել նաև Արոնյանի այս տարվա ելույթը: Հայ գրոսմայստերը Թբիլիսիում դարձավ աշխարհի գավաթակիր: Արոնյանը միակ գրոսմայստերն է աշխարհում, որին հաջողվել է երկու անգամ նվաճել աշխարհի գավաթը: Նշենք նաև, որ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին չի հաջողվել նվաճել աշխարհի գավաթը:

Ալեքսանյանը, Մանուկյանը և Արոնյանը իրենց ցուցանիշներով մեկ քայլ առաջ են մյուս հավակնորդներից, հետևաբար «Առաջին լրատվական»-ը «Տարվա մարզիկ» անվանակարգի առաջին եռյակը տեսնում է այսպես՝ Արթուր Ալեքսանյան, Մաքսիմ Մանուկյան, Լևոն Արոնյան:

Ինչ խոսք, լավագույն տասնյակում արժանի են տեղ ունենալու նաև ծանրորդներ Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը ինչպես նաև բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը տևական դադարից հետո հայկական բռնցքամարտի համար ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Լավագույն տասնյակում, կարծում ենք, պետք է տեղ ունենա նաև մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը: Վերջինս Թայվանի Թայփեյ քաղաքում տեղի ունեցած 29-րդ ամառային համաշխարհային օղակներ վարժությունում դարձել էր հաղթող: Թովմասյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում: Թովմասյանի ելույթներն իսկապես տպավորիչն են, և կարելի է ասել, որ այս մարզիկը գալիք օլիմպիական խաղերում Հայաստանի համար մեդալ նվաճելու իրական թեկնածու է:

«Առաջին լրատվական»-ը լավագույն տասնյակում տեսնում է նաև ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին և դահուկորդ Սերգեյ Միքայելյանին: Վերջինիս հաջողվել էր համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերում բրոնզե մեդալ նվաճել, ինչը, կարծում ենք, հայկական սպորտի համար բացառիկ արդյունք է: Դժվար է հիշել, թե վերջին անգամ Հայաստանի ներկայացուցիչները երբ էին աչքի ընկել ձմեռային մարզաձևերում: Ինչ վերաբերում է Անդրանիկ Կարապետյանին, ապա այս ծանրորդը Օլիմպիական խաղերում ծանր վնասվածք ստանալուց հետո ցուցաբերեց կամք և Ալբանիայում տեղի ունեցած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց:

Լավագույն տասնյակում միանշանակ պետք է տեղ գտնի նաև Հենրիխ Մխիթարյանը, որը փայլուն ելույթներով շարունակ ուրախության և հպարտության րոպեներ է պարգևում միլիոնավոր հայ ֆուտբոլասերների: Ճիշտ է, Հայաստանի ազգային հավաքականն այս տարի ուղղակի տապալվեց, բայց մեր հավաքականի ավագը գլխավերևում պահեց Եվրոպա լիգայի խաղարկության գավաթը: Սա նշանակալի իրադարձություն էր ոչ միայն հայկական ֆուտբոլի, այլև հայկական սպորտի համար:

Նշենք, որ SMS քվեարկությունը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 25-ը, որից հետո միայն հայտնի կդառնան 2017 թվականի 10 լավագույն մարզիկների անունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում