Sunday, 05 07 2026
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Իրանը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում շարունակել խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամիի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման սկզբում դեսպան Թումանյանը նախարար Ամիր Հաթամիին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ջերմ ողջույնները և իր գոհունակությունը հայտնեց պաշտպանության ու անվտանգության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակի կապակցությամբ:

Նախարար Հաթամին, բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, նշեց, որ հարևանների հետ կապերի ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է, և ՀՀ անկախության 26 տարիների ընթացքում այդ կապերը միայն զարգացում են ապրել:

Ներկայացնելով ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ դեսպան Թումնայնաը բարձր գնահատեց ﬕջազգային իրավունքի հիման վրա հիﬓախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Իրանի հավասարակշռված դիրքորոշումը: Դեսպան Թումանյանը կարևորեց նաև պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ոլորտում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև մշտական կապի ստեղծման և խորհրդատվությունների անցկացման հանգամանքը:

Ի պատասխան նախարար Ամիր Հաթամին նշեց, որ հակամարտության կարգավորմանը նպաստելու նպատակով Իրանը վարում է հավասարակշիռ քաղաքականություն և կոչ է անում կողմերին շարունակել բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին՝ կարևորելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատան անհրաժեշտությունը, որը բխում է բոլոր երկրների շահերից:

Հանդիպմանը ներկա էր նաև ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում