ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի կհռչակի ազգային անվտանգության նոր ռազմավարություն։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Հերբերտ Մաքմասթերին։
Նրա խոսքով՝ ռազմավարությունը կներառի 4 գլխավոր կետ՝ ամերիկացի ժողովրդի պաշտպանությունը, ԱՄՆ-ի բարեկեցության առաջխաղացումը, ուժի միջոցով խաղաղության պահպանումը և ամերիկյան ազդեցության խթանումը։
«Աշխարհաքաղաքականությունը վերադարձել է, այն վերադարձել է կրկնապատկված ուժով»,-ասել է Մաքմասթերը։
Նա հավելել է, որ ռազմավարությունում կսահմանվեն նաև ԱՄՆ-ի և նրա շահերի համար սպառնալիքները։