ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփին ոտնձգությունների մեջ մեղադրող կանանց ձայնը պետք է լսելի լինի։
«Ես անհավանական հպարտություն եմ զգում կանանց հանդեպ, ովքեր չեն լռել, ես հպարտանում եմ նրանց ուժով, հպարտանում եմ նրանց քաջությամբ»,-հայտարարել է Հեյլին CBS-ի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով մի շարք ամերիկացի պաշտոնյաների հասցեին ոտնձգությունների մեղադրանքների հետ կապված սկանդալները։
Դրանից հետո Հեյլիին խնդրել են հստակեցնել, թե ինչպես պետք է վերաբերվել նրանց, ովքեր մեղադրում են ԱՄՆ նախագահին նման ոտնձգություններ մեջ։
«Նույն կերպ, կինը, ով մեղադրում է՝ անկախ այն բանից թե ում, պետք է լսելի լինի, այդ հարցը պետք է պարզաբանել»,-ընդգծել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ մի շարք կանայք մեղադրել են ԱՄՆ նախագահին ոտնձգություների մեջ։ Անցած շաբաթ Fox News հեռուստաալիքի նախկին հաղորդավարուհի Ջուլիետ Հադին պատմել է, թե ինչպես է Թրամփը 10 տարի առաջ փորձել իրեն համբուրել։








































