Երեք տարի առաջ Ջիննեթ Նութլին կյանքն է վայելել: Սակայն առաջին լուսանկարն անելուց մի քանի ամիս անց նա սկսել է ցավ զգալ որովայնում, նրա առողջությունը սկսել է արագորեն վատանալ: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Ջիննեթն ըտանիքի հետ ինքնուրույն ուսումնասիրել է իր ախտանիշերը և եկել է եզրակացության, որ ինքը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունի: Սակայն բժիշկները չեն համնաձայնվել նրանց ախտորոշմանը: Չնայած մեծաթիվ ընդունելություններին՝ բժիշկները կնոջն ամեն անգամ վստահեցրել են, որ լուրջ հիվանդություն չկա: Բայց երբ ցավեր են առաջացել նույնիսկ սննդից, կինը նիհարել է 60 կիլոգրամից մինչև 38 կգ, բժիշկները հասկացել են, թե որքան են սխալվել: Առաջին ախտանիշերի ի հայտ գալուց 3 տարի անց, երբ Ջիննեթին ախտորոշել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վերջին փուլ, նա մահացել է:

Երբ բժիշկներն ախտորոշել են հիվանդությունը, Ջիննեթին մնացել է ապրելու 6-12 ամիս: Հիվանդանոցում նրան առաջարկել են փորձնական քիմիաթերապևտիկ բուժում, սակայն նա այնքան թույլ է եղել, որ դա միայն կրճատել է նրան մնացած կյանքը: Ջիննեթը մահացել է 58 տարեկանում:







































