Նորվեգիայի թագավորի նախկին փեսան պատմել է, թե ինչպես է Քևին Սփեյսին բռնել նրա ինտիմ տեղից: Այս մասին հաղորդում է ВВС-ն:
Р4 նորվեգական ռադիոկայանին տված հարցազրույցում Արի Բենը, որը մինչև անցյալ տարի ամուսնացած էր Նորվեգիայի թագավոր Հարալդի դստեր հետ, պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2007 թվականին, երբ ամերիկացի դերասանը համերգից հետո ընդունելություն էր կազմակերպել՝ ի պատիվ Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման:
Հիշելով իր հանդիպումը դերասանի հետ՝ Բենը պատմել է. «Մենք զրուցում էինք, և նա նստել էր իմ կողքին: Հինգ րոպե անց նա ասաց՝ արի դուրս գանք մաքուր օդի և ծխենք: Եվ հենց այդ ժամանակ նա սեղանի տակից իջեցրեց ձեռքը և պոկեց իմ ամորձիները»:
Բենի խոսքով՝ այդ ժամանակ նա կարողացել է Սփեյսիից ազատվել՝ ասելով. «Գուցե ավելի ուշ»:
«Ես այն ժամանակ դեռ չունեի ճերմակ մազեր, 10 տարով ավելի երիտասարդ էի, ես հենց նրա տիպաժն էի»,- նկատել է նա:
Ավելի վաղ մի շարք տղամարդիկ են հոլիվուդյան դերասանին մեղադրել սեքսուալ ոտնձգությունների համար, ինչի պատճառով նա զրկվեց հայտնի սերիալում գլխավոր դերից:
Սփեյսիի մամուլի քարտուղարը նոյեմբերի վերջին հայտնել է, որ դերասանը պատրաստվում է բուժման կուրս անցնել:












































