Ավրաամ Ռուսոյի կինը՝ Մորելան, դատարան է դիմել՝ պահանջելով խզել իր և երգչի ամուսնությունը, հայտնում է bimru.ru-ն: Կինը նշել է, որ ինքը և Ավրաամը տարբեր հայացքներ ունեն ընտանեկան կարևոր հարցերի շուրջ: Կինը նաև երգչին մեղադրում է ամուսնական անհավատարմության և երեխաների դաստիրաակության հարցում անպատասխանատու վերաբերմունքի մեջ:
Կինն ուզում է խզել երգչի հետ ամուսնությունը և հասնել նրան, որ Ավրաամն ալիմենտ վճարի իրենց երեխաների համար:
Մորելայի հայցը դատարանն ընդունել է:

Կինը նշել է, որ հաստատ մտադրություններ ունի և ուզում է ցանկացած գնով բաժանության հասնել:
Ավելի վաղ Ավրաամը խոստովանել է, որ ի վիճակի չէ ապահովել կնոջը և երեխաներին, ովքեր շքեղ տանն են ապրում: Նաև պարզ է դարձել, որ երգիչը դավաճանել է կնոջը:









































