Սաուդյան Արաբիան կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերանայելու իր որոշումը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։ Այս մասին հայտարարել են թագավորության կառավարության ներկայացուցիչները։
Էր-Ռիադը Թրամփի գործողությունները համարում է «անբացատրելի, անպատասխանատու և չարդարացված», ինչպես նաև ցուցադրական նախազգուշացում պաղեստինցիների հանդեպ։
Սաուդյան Արաբիայի դիրքորոշման համաձայն՝ ԱՄՆ մայրաքաղաքը Երուսաղեմ տեղափոխելու մասին Թրամփի որոշումը վարկաբեկում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունում Վաշինգտոնի չեզոքության մասին նախկին հայտարարությունները, փոխանցում է Al Arabiya հեռուստաալիքը։

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ը հայտնել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։
Թրամփի որոշումը դատապարտել են Եգիպտոսը, Գերմանիան, Ֆրանսիան, Կատարը և Թուրքիան։ Այդ պետությունների ներկայացուցիչերն ընդգծել են, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինա-իսրայելական բանակցությունների շրջանակում։








































