«Առանց խորությամբ վերլուծելու այն պրոբլեմները, որ մենք անընդհատ ունենում ենք ԵՏՄ այս կամ այն փաստաթղթին միանալով, նոր փաստաթղթեր ընդունելը շատ վտանգավոր է»,- ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը անդրադարձավ այն հարցին, որ ՌԴ-ում հայ վարորդներին թույլ չի տրվում հայկական վարորդական իրավունքով աշխատել. «ԵՏՄ խորհուրդը որոշել է, որ Ռուսաստանի օրենսդրությունը հակասում է այս դրույթին, և ոչ մի փոփոխություն: Ո՞ւմ ա պետք, որ որևէ բան փոխվի: Դե կարա՞ք, Հայաստանի Հանրապետության կառավարություն, ստիպեք, խնդրեք-աղաչեք, որևէ բան արեք, որ փոխվի: Կարո՞ղ եք անել, իհարկե՝ չեք կարող»:
Փաշինյանի խոսքով՝ «այո, մենք ասում էինք՝ աշխատուժը գնալու ա, պոմիդորը գնալու ա, տնտեսական զարգացումը գալու ա: Բա հիմա ի՞նչ է տեղի ունենալու: Ուրեմն պարտավոր ենք էս գլխից քաղաքական արձանագրումն անել, որ հետո չասենք՝ վայ, գլխի չէինք ընկել»:
Փաշինյանը վստահ է, որ երբ հանենք այս փաստաթուղթը ցույց տանք մեր ռազմավարական գործընկեր մաքսավորներին ասելու են՝ это все ерунда: Ու ստացվելու է, որ ՀՀ ԱԺ-ն 3 տարի զբաղված էր «եռունդաներին» կողմ քվեարկելով»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































