Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Երևանի կենդանաբանական այգին մինչև տարեվերջ կհամապատասխանեցվի ժամանկակից բոլոր չափանիշներին

Երևանի կենդանաբանական այգին արդեն ունի կենդանիների ժամանակավոր պահման կարանտինային կենտրոն: Այցելուները կարող են նաև արջերին և գայլերին անվտանգ հեռավորությունից հետևել նոր կառուցված դիտարկման աշտարակի շնորհիվ: Այգին դառնալու է ժամանակակից չափանիշներին համապատասխան՝ բնապահպանական, կրթամշակութային ու տեղական ֆաունայի պահպանման, վերարտադրման կենտրոն:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ վերակառուցման աշխատանքները կավարտվեն տարեվերջին:

«Կենդանաբանական այգու վերակառուցման և բարեկարգման աշխատանքներն անընդհատ են և շարունակական: Այս փուլում նախատեսվածը ավարտական փուլում է: Կարանտինային կենտրոնի կառուցումն արդեն ավարտվել է: Կենտրոնը կենդանաբանական այգու գործունեության հիմնաքարն է, որը նախատեսված է նոր ձեռք բերված կենդանիների նախապահման համար: Կարանտինի ընթացքում իրականացվում են բուժական անհրաժեշտ զննումներ, ցուցաբերվում համապատասխան բուժօգնություն, կանխարգելվում հնարավոր հիվանդությունների տարածումը: Սա տեղական ու միջազգային օրենսդրության պահանջն է»,-տեղեկացրեցին քաղաքապետարանից:

Կարանտինային կենտրոն են տեղափոխվում նաև հատուկ ուշադրություն պահանջող, վարքագծային շեղումներ, առողջական խնդիրներ ունեցող կենդանիները՝ անհապաղ արձագանքման ու համապատասխան բուժում ստանալու նպատակով: Առանց կարանտինային կայանի հնարավոր չէ պատկերացնել որևէ կենդանաբանական այգու գործունեություն:

Արջերի և գայլերի ազատավանդակի, աֆրիկյան առյուծների ազատավանդակի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքները ևս ավարտված են: Արջերի և գայլերի ազատավանդակի տարածքն ընդլայնվել է 5 անգամ: Նախկին 1000 քմ-ի փոխարեն տարածքը կազմում է 5000 քմ: Ազատավանդակում կառուցվել են ներքին ու արտաքին հատվածները: Այժմ ավարտական փուլում են ձմեռանոցի կառուցման ու արտաքին հարդարման աշխատանքներ: Քայլուղիներ ու դիտարկման աշտարակ է կառուցվել արջերի ու գայլերի ազատավանդակում, ընդլայնվել են նաև ձիարշավարանից առյուծների ազատավանդակ տանող քայլուղիները:

Հարցին, թե առաջիկայում կենդանաբանական այգում նոր կենդանիներով համալրում սպասվու՞մ է, քաղաքապետարանից պատասխանեցին.

«Կենդանատեսակի ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենակարևորը տվյալ կենդանու կենսաբանական առանձնահատկություններին համապատասխան ազատավանդակի առկայությունն է: Այս կամ այն տեսակն ընտրելիս հարկավոր է ունենալ համապատասխան պահման տարածք, ապահովել անհրաժեշտ սննդակարգ ու խնամք: Կենդանաբանական այգու զարգացման այժմյան տեսլականով առաջնահերթությունը տրվել է խոշոր կաթնասունների (գիշատիչների) պահման պայմանների բարելավմանն, իսկ այլ կենդանիների համալրումը կախված է այգու զարգացման հետագա փուլերում նախատեսված փոփոխություններից»:

Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը շարունակական է, ձգտումն է՝ ամբողջությամբ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, ուստի առկա են նոր այլ մոտեցումներ և նախագծեր: Ծրագրի ավարտը նախատեսվում է տարեվերջին: Այգին դառնալու է ժամանակակից չափանիշներին համապատասխան՝ բնապահպանական, կրթամշակութային ու տեղական ֆաունայի պահպանման վերարտադրման կենտրոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում