«Շատ կարևոր է՝ մի՞ քաղաքական ուժ է ցանկանում համագործակցել Եվրոպայի հետ, թե՞ կան այլ ուժեր ևս: Երկրոդ քաղաքական ուժը, ընդդիմությունը և Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել ցույց տվեց, որ՝ այո, քաղաքական 2-րդ ուժը նույնպես ցանկանում է, որ այդ բոլոր համաձայնագրերը կյանքի կոչվեն»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել ստորագրումից առաջ աջակցություն չէ՞ր Սերժ Սարգսյանին, Հակոբ Հակոբյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ աջակցել Սարգսյանին, աջակցել է ՀՀ-ին, մեր ժողովրդին, մեր վաղվա օրվան, Ծառուկյանի քայլը շատ կարևոր քայլ է, որը հետագայում մարդիկ կտեսնեն, կքննարկեն, շնորհակալություն կհայտնեն, որ ինքը չի գնացել այն քայլին, որ ընդդիմություն է, և իշխանությունը ինչ ծրագիր ներկայացնի՝ պետք է ընդդիմանա։
Կարծես մեզ մոտ այդպիսի բան է հասունացել. եթե ընդդիմություն ես, ցանկացած դրական քայլի էլ պետք է ընդդիմանաս, հակառակ դեպքում դու ընդդիմություն չես: Բայց կա խելացի միտք, հեռուն տեսնելու միտում. երբ որ Ծառուկյանը տեսել է, որ մենք գնալու ենք զարգացման, Ծառուկյանը համաձայնել է և, գնալով Եվրոպա, իր համաձայնությունը հայտնել, ու այդ պտուղները մենք քաղելու ենք»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում:











































