Wednesday, 17 06 2026
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան

Առողջապահության նախարարությունը վարկաբեկում է բժիշկներին. բժիշկները վրդովված են

Թեև պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները շուտով կմեկնարկեն, սակայն դրա հանդեպ դեռևս խոր անվստահություն կա։ Անվստահության աստիճանի նվազեցմանը չօգնեց նաև բժիշկների կողմից իրենց երեխաներին հրապարակավ պատվաստելը։ Սակայն ինչպես երևում է, այս փաստը առանձնապես չի մտահոգում նախարարությանը։ Գարդասիլ տեսակի պատվաստանյութի անվտանգության և հետագայում որևէ հետևանք չառաջացնելու հարցում առողջապահության նախարարությունը չունենալով այլ հիմնավորումներ, անցել է բժիշկներին վարկաբեկելու գործին։ Հայտնի է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար նախատեսված այս պատվաստումներին դեմ են արտահայտվում նաև օնկոլոգ-գինեկոլոգները՝ նշելով, որ վիրուսի պապիլոմա տեսակը հեշտ հայտաբերվող է և պատվաստման անհրաժեշտություն այս դեպքում չկա։

Օրերս ՀՀ առողջապահության նախարարության մայրական վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը կարծիք էր հայտնել, որ այս հարցում շահերի բախում կա, քանի որ ինչքան շատ լինեն օնկոհիվանդները, այնքան իրենք շատ գործ կունենան։ Թեև Գայանե Ավագյանի այս կարծիքը մեկ օնկոլոգի մասին էր, որը դեմ է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներին, սակայն այս հայտարարությունը վրդովվեցրել է բոլոր օնկոլոգներին։ Որքան էլ զավեշտալի է, այս կարծիքին է ոչ միայն Գայանե Ավագյանը, այլև նախարարության շատ պաշտոնյաներ՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորությամբ։ Նա տարբեր շրջանակներում չի էլ թաքցնում և արտահատվում է, որ բժիշկները պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներին դեմ են արտահայտվում հենց Ավագյանի նշած պատճառով։ «Չեն ուզում կլիենտ կորցնեն»,- հայտարարում է նախարարը։

Տիկին Ավագյանի և նախարարի այս կարծիք-հայտարարությունները մեծ իրարանցում, աղմուկ և վրդովմունք է առաջացրել բժիշկների շրջանում։ Վերջիններս պատրաստվում են նամակով դիմել վարչապետին և Սերժ Սարգսյանին՝ պահանջելով պարտավորեցնել նախարարին՝ իր ծրագրերը առաջ տանել, այլ եղանակ գտնել և չվարկաբեկել բժիշկներին, քանի որ բժիշկը ոչ մի պարագայում չի կարող շահագրգիռ լինել, որ քաղցկեղով հիվանդ մարդիկ շատ լինեն։ Եթե նախարարը հիմնավորումներ ունի, թող հիմնավորի, որ իր ծրագիրը ճիշտ է, բայց ոչ մի պարագայում չվարկաբեկի իրենց, քանի որ եթե հասարակության մեջ տարածվի քարոզչությունը, թե բժիշկները շահագրգիռ են, որ քաղցկեղով հիվանդ մարդիկ շատ լինեն, ապա ոչ մի պարագայում այլևս չեն վստահի բժիշկներին։ «Դա խայտառակություն է, երբ բժիշկների հանդեպ անվստահություն է քարոզում հենց առողջապահության նախարարությունը»,- պնդում են բժիշկները։

Ուշագրավ է, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մի կողմից օրենք է մշակում և խստացնում է քաղաքացիների կողմից բժիշկների նկատմամբ կիրառվող բռնությունը, բայց մյուս կողմից, փաստորեն, նախարարը լծվել է բժիշկներին վարկաբեկելու գործին, միայն թե իր ծրագիրը առաջ գնա։ Բժիշկները պատրաստվում են վարչապետից, Սերժ Սարգսյանից պահանջել, որպեսզի օրենսդրորեն մի նորմ էլ ամրագրվի, որով բժիշկները կկարողանան պաշտպանվել նախարարից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում