Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Տնտեսական աճի տեմպը վագրային թռիչքով անկում է ունեցել

Հայաստանում այս տարվա եռամսյակային տվյալներով՝ տնտեսական աճը կտրուկ դանդաղել է: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումներից: ԱՎԾ տվյալներով, եթե առաջին եռամսյակում ՀՀ տնտեսությունը՝ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 7 տոկոսով, երկրորդ եռամսյակում՝ 5,5 տոկոսով, ապա երրորդ եռամսյակում այդ աճը եղել է ընդամենը 3,5 տոկոս: Այսինքն՝ յուրաքանչյուր եռամսյակ նվազումը եղել է 1,5-2 տոկոս: Եվ սա այն դեպքում, երբ հուլիս-սեպտեմբեր ամիսները տնտեսական առումով համարվում են բավականին ակտիվ, գյուղատնտեսության, զբոսաշրջության, շնարարության ակտիվության համար բարենպաստ ամիսներ:

Այս տրամաբանությամբ տարօրինակ է տարեսկզբի 7 տոկոսանոց աճը, քանի որ հունվար-մարտ ամիսներն էլ միշտ պասսիվ են եղել ոչ միայն այդ նույն ոլորտների, այլև թե՛ ներքին, թե՛ արտաքին առևտրաշրջանառության համար: Դա անգամ յուրաքանչյուրս մեր կենցաղով կարող ենք ապացուցել: Ամեն դեպքում ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարի միջինը 5 տոկոս աճ է տեղի ունեցել:

Բայց մեզ մոտ, ինչպես տեսնում ենք, տնտեսության անիվը թարս է պտտվում: Իսկ այս նույն տեմպերով ետ պտտվելու արդյունքում, հնարավոր է, տարեվերջին՝ չորրորդ եռամսյակում էլ գրանցվի ընդամենը 1,5-2 տոկոս աճ: Եվ իզուր չէ, որ կառավարությունը տարվա կտրվածքով ընթացիկից ավելի ցածր՝ 4,3 տոկոս աճ է կանխատեսել: Աճի տեմպերի նվազման դեպքում կունենանք այդ թիվը, հակառակ պարագայում կառավարությունը ստիպված պետք է անիրատեսական բացատրություններ ներկայացնի, թե տնտեսական ավելի բարձր աճի պարագայում ինչու է աղքատությունը շարունակում մնալ 30 տոկոս, գործազրկությունը՝ 20, արտագաղթն էլ կանգ չի առնում: Իսկ 4,3 տոկոսը մի փոքր համապատասխանում է այդ թշվառ վիճակին:

ԱՎԾ-ն, սակայն, հոկտեմբեր ամսվա համար արձանագրել է 7,1 տոկոս տնտեսական ակտիվություն (ՏԱՑ): Հիշեցնենք, որ ՏԱՑ-ը դեռ տնտեսական կամ ՀՆԱ-ի աճ չէ, բայց դրա մի բաղադրիչն է: Պարզապես ԱՎԾ-ն վերջին տարիների տնտեսական անկումները կամ չափազանց ցածր աճը քողարկելու համար առաջ է մղել ՏԱՑ տերմինը, որի դեպքում մի փոքր ավելի աճ է հնարավոր ցույց տալ: Ինչևէ: Այս դեպքում էլ, եթե նախնական օպերատիվ ամփոփ տվյալներով այն 10 օր առաջ 7 տոկոս էր, ապա ԱՎԾ-ն ավելի «մանրակրկիտ և օբյեկտիվ» ուսումնասիրությունից հետո հայտնաբերել է, որ դեռ ավելին՝ 7,1 տոկոս է: Այդպիսով այս գերատեսչությունը կտրուկ փակում է այն ենթադրությունների դուռը, թե կարող է տարեվերջին աճի նվազում ունենանք: Անգամ չսպասեք, ԱՎԾ-ն կառավարության հանձնարարությամբ ձեզ այդ հաճույքը չի պատճառի: Եթե անգամ մեր վիճակի ու այդ ցուցանիշի միջև ահռելի տարբերություն լինի:

Իսկ ինչ վերաբերում է հոկտեմբերին ՏԱՑ-ի 7,1 տոկոս աճին, ապա դա հիմնականում տեղի է ունեցել գյուղատնտեսության ու շինարարության անկման դանդաղեցման շնորհիվ: Առաջին դեպքում անկումը 9,9 տոկոսից իջել է 4,1 տոկոսի, իսկ շինարարության ոլորտում՝ 6,4 տոկոսից 0,9 տոկոսի: Ավելին՝ 2017թ. հոկտեմբեր ամսին 2016-ի հոկտեմբերի նկատմամբ գյուղատնտեսությունն աճել է 34,7 տոկոսով, շինարարությունը՝ 5,7 տոկոսով: Ահա, թե ինչ կտրուկ աճ ենք ունեցել անցած ամիս ու չենք էլ զգացել: Իսկ այս ոլորտների ու հատկապես շինարարության  դեպքում անհնար է չզգալ: Չէ՞ որ շինարարությունը համակարգաստեղծ ոլորտ է, մուլտիպլիկատիվ ազդեցություն ունի հարակից ճյուղերի՝ շինանյութերի արտադրության կամ ներկրման վրա: Շինարարությունն ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ոլորտն է, և աճ լինելու պարագայում պետք է մեր երկրում համարժեք չափով կրճատվեր գործազրկությունը: Այդ մասին բացատրությունը մի օր հավանաբար կառավարությունը կտա:

Բայց այդ դեպքում էլ հետաքրքիր է հասկանալ, թե այդ ինչի հաշվին է այս երկու ոլորտներում աճ գրանցվել: Հոկտեմբեր ամսին՝ բերքահավաքի ավարտին կամ համատարած անասնամորթի կամ անասունների արտահանման ավելացման պարագայում այդ ի՞նչ է մեզ մոտ կտրուկ աճել: Պարզվում է՝ մեր երկրում հոկտեմբեր ամսին բուսաբուծությունը 2016թ. նույն ամսի համեմատ ռեկորդային, աշխարհում չլսված ու չտեսնված աճ է գրանցել՝ 62,4 տոկոս: Պատկերացնո՞ւմ եք: Իհարկե, դժվար է պատկերացնել: Սա, իսկապես, կովկասյան վագրի թռիչք է: Եվ դա հանգեցրել է այդ ոլորտում անկման տեմպերի նվազմանը:

Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա ԱՎԾ-ն ասում է, որ երրորդ եռամսյակում երկրորդի համեմատ նորից նման մեծ՝ 52,5 տոկոս աճ է գրանցվել: Նման աճ արդեն կերազեր Ռոբերտ Քոչարյանը, ում օրոք Հյուսիսային պողոտան ու հարակից մի քանի թաղամասերը կառուցապատելու հաշվին գերշահույթ ստանալու պատճառով 30-40 տոկոս շինարարության աճ էր գրանցվում: Իսկ շինարարության, ինչպես նաև շինմոնտաժային աշխատանքների ամենամեծ բաժինն այս անգամ պատկանում է կազմակերպություններին՝ 46 տոկոս աճով: Եվ հենց կազմակերպություններն են նպաստել այդ թռիչքին:

Իսկ ինչ վերաբերում է այս տարի շարունակական աճ ունեցող ոլորտներին, օրինակ՝ արդյունաբերությանը, ապա դրան մեծապես՝ 47,5 տոկոսով նպաստել է հանքարդյունաբերությունը: Նկատելի՝ 27,5 և 31,2 տոկոս աճ կա մանածագործության և հագուստի արտադրության ճյուղերում, 39 տոկոս՝ խմիչքի արտադրության, 35,2 տոկոս՝ ոսկերչության ոլորտում և այլն:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում