Մոնիկա Լևինսկին հրապարակայնորեն դեմ է արտահայտվել նախատեսվող սերիալի անվանմանը, որը նվիրված է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ սիրավեպին և դրան հաջորդած իմփիչմենթին: Նրա կարծիքով՝ ստեղծողները պետք է կենտրոնանային ոչ թե իր, այլ ավելի շուտ՝ Քլինթոնի և նրա իմփիչմենթի վրա:
Իր Թվիթերում Լևինսկին հայտնել է, որ «Մոնիկա Լևինսկու սկանդալը» անվանումը չի համապատասխանում տեղի ունեցածի ընդհանուր պատկերացմանը, և առաջարկել է նոր անվանում՝ «Քլինթոնի իմփիչմենթը»:














































