Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ ամուսնացած տղամարդիկ ավելի երկար են պահպանում մտավոր առողջությունը և պակաս ենթակա են դեմենցիայի առաջացման ռիսկի, քան չամուսնացած տղամարդիկ: Այս մասին հայտնում է Life-ը:

Այստեղ կանանց ներդրումը չէ ամենակարևորը. ճիշտ սնունդը և մեծ սոցիալական զբաղվածությունն ինչպես աշխատանքում, այնպես էլ՝ ամուսնության հետ կապված հարցերում հնարավորություն են տալիս ուղեղն ակտիվորեն ծանրաբեռնել տարբեր խնդիրների լուծմամբ:









































